ԿարևորՔաղաքական

Մակրոնը հայկական ամենամյա ընթրիքում անդրադարձել է Ղարաբաղյան խնդրին

Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երեկ երեկոյան կազմակերպված ամենամյա ընթրիքին։ Առաջին անգամ է, որ երկրի ղեկավարը մասնակցում է այս միջոցառմանը։ Փարիզից քաղաքագետ Կայծ Մինասյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  հանդիպման ընթացքում բարձրացվել են ազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն հիմնականը վերաբերել է Ղարաբաղյան հակամարտությանը։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի նախագահ Մակրոնը բանակցային գործընթացի նրբություններին չի անդրադարձել է, սակայն կրկին պնդել է, որ Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Back to top button