Հասարակություն

Խոցելի դրույթներ՝ Կրթության համակարգի փոփոխություններում


Օրեր առաջ կառավարությունը հաստատեց «Բարձրագույն կրթության մասին» և հարակից այլ օրենքների փաթեթում փոփոխությունները, որի ընդունման արդյունքում, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքով, արմատական եւ որակական փոփոխություններ կիրականցվեն բարձրագույն կրթության ոլորտում:

Փոխվելու է ուսանողի կրթական գործունեության ձեւաչափը, ինչպես նաեւ բուհերի կառավարման համակարգը: «Ռադիոլուրն» արդեն անդրադարձել է օրինագծի դրույթներին: ԿԳ նախարության  ներկայացուցիչն ու կրթական փորձագետները ներկայացրել են օրինագիծը կրթական տեսանկյունից:

 

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում փոփոխությունների նոր ալիք է սպասվում, որը ոլորտի պատասխանատուները ներկայացնում են որպես առաջընթաց, առկա թերությունների շտկման միջազգային չափանիշների ոգուն համահունչ համալիր քայլ, սակայն փորձագետները տեսնում են նոր խնդիրներ:

Օրենսդրական փոփոխությունների նպատակն է ապահովել համալսարանական ինքնավարության և ներքին ժողովրդավարության զարգացումը, բուհական իշխանության բալանսավորման քաղաքականությունը, ֆինանսավորման նոր մեխանիզմները, ինչպես նաեւ կառավարման թափանցիկության բարձրացումը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կարծում է, որ բուհերի մասին օրենքում փոփոխությունները նույնիսկ ուշացած են:

Իրականում սեղանին ոչ թե մեկ, այլ երկու օրինագիծ է դրված, որոնք դիտավորյալ խառնել են իրար և ներկայացվում են մեկ ընդհանուրի տակ՝ ասում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը:

Որ օրենքի նախագծում հակասություններն ու կարճ միացումները բավականին շատ են՝ հաստատում է նաև հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Նրա համար թերևս ամենաանհասկանալին նախագծում տեղ գտած «նախաբակալավր» հասկացությունն է:

Օրինագծում, իսկապես խոցելի դրույթները շատ են, ասում է հանձնաժողովի նախագահը և հայտնում, որ հանձնաժողովն անցկացնելու է լսումներ և բոլոր առաջարկներն ու դիտողությունները ներկայացնելու է նախագծի հեղինակներին:

Back to top button