

Դավոսում գտնվելու ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Եվրանյուզ»-ին՝ խոսելով երկրի տնտեսական զարգացման համար իր հետագա անելիքների, ինչպես նաև հարևան ազգերի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:
«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը, որպեսզի Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ ու հարմարավետ գործարար հարթակ՝ օգտագործելով մեր ունեցած առևտրային ռեժիմները: Այս պահին էլ մենք փորձում ենք տարածաշրջանում կերտել միասնական ապագա՝ փորձելով դառնալ հարթակ, դարպաս շուկաների, մշակույթների միջոցով, որտեղ աշխարհի տարբեր հատվածները կարող են իսկապես համատեղելի լինել»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Աղբյուրը նշում է, որ Հայաստանի վարչապետն ավելի վաղ հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ բարեփոխումների գործընթացը սկսելու գործում օգնելու հարցով: