ԿարևորՀասարակություն

Չեմ էլ մտածել ինչու եմ նման բան անում. նորակոչիկը՝ պատուհանից ցած նետվելու մասին

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ մի զորամասից Մուրացանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նորակոչիկ զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանին, որը հունվարի 18-ին իրեն ցած է նետել պատուհանից:  Նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան  էջում գրառում կատարեց, ըստ որի՝ զինվորը ինքնախեղման փորձ է կատարել։ «Ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Մամուլում սկսեցին տարբեր գնահատականներ հնչել՝ մասնավորապես պաշտպանության նախարարությունը  ցանկանում է կոծկել այս գործը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ դրանք պարզապես կեղծ տեղեկություններ են, որ իրենք անձամբ այցելել են նորակոչիկ Հովհաննիսյանի  ընտանիքն։ Հարազատները պատմել են, որ նրանք քեֆ ուրախությամբ  իրենց որդուն  ճանապարհել են  բանակ, ու երբեք չեն լսել, որ որդին չի ցանկանում ծառայել բանակում:

Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուրին» որոշակի մանրամասներ հաղորդեց  սպաների ներկայացրած բացատրություններից. ըստ դրանց՝ հունվարի 12 ին Էռնեստ Հովհաննիսյանը զորակոչվել է  բանակ, մի  քանի օր անց  սպաները նկատել են նրա մոտ  տարօրինակ պահվածք: Նորակոչիկը  հայտարարել է, որ չի ցանկանում  ծառայել: Արդեն  հունվարի 17- ին,  երբ նորակոչիկները գնացել են  ճաշարան, Էռնեստը ձեռքով հրել է  շարքային Ղուկասյանին։ Երբ հարցրել են, թե ի՞նչու է  հրում՝ շարքային Հովհաննիսյանը  պատասխանել էր, որ միամիտ է ստացվել.

«Անձնակազմի գծով տեղակալը կանչել է իր մոտ սկսել է  հետը զրուցել: Նա էլ ասել է, որ քաղաքացիական կյանքում կատարել եմ այնպիսի արարք,  որ ինձ չեմ  կարողանում ներել, բայց չի բացահայտել ինչ արարքի մասին է  խոսքը: Սա ես ձեզ ասում եմ սպաների բացատրությունից. այնուհետև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը սպան տեսնում է, որ մեր այդ տղան վեր  է կացել՝  հարցնում է,թե այ տղա ու՞ր ես գնում, ի՞նչու ես հագնվում, Էռնեստը ասել է, որ ցանկանում է  լքել զորմասի տարածքը. սպան վերջինիս ուղեկցել է իր աշխատասենյակ ու սկսել է  հետը   զրուցել: Առավոտյան անձնակազմի գծով տեղակալ Խառատայնը կապ է հաստատում բարեկամների հետ  և պատմում վերջինիս  հոգեկան վիճակի մասին. նրանց հրավիրել  է  զորամաս, որպեսզի միասին հասկանան ի՞նչն է խնդիրը: Ժամը 13 -ին  ուղեկցել է  հրազգային վաշտի ժամանցի սենյակ  և երկու զինծառայողների  էլ ասել, որ ուշադիր եղեք միասին դաս արեք, և այլն ու դուրս է եկել սենյակից: 30 վայրկյան հետո  այս տղան պատուհանը բացել ու թռել է դուրս: Զեկուցել են՝ պարոն կապիտան թռավ դուրս»,-պատմում է  Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբ Վարդանյանը:

Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր հանիրավի մեղադրեց իր ձևակերպմամբ իշխանական լրատվամիջոցներին, ովքեր հրամցրել են ՊՆ տեղեկատվությունը  իբրև իրականություն:  Ասում է, որ  Էռնեստի ծնողները չեն հավատում, որ տղան նման քայլի կարող է դիմած լինել։ «Ռադիոլուրը»  ցանկացավ լսել իրավապաշտպանից՝  արդյո՞ք այս դեպքի հետ կապված ունի այլ փաստեր, այն է՝ թե ինչ է իրականում կատարվել։

Նշենք, որ Էռնեստ Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել  սահմանափակումով։ Ունեցել է ողնաշարի ու և կրծքավանդակի ֆունկցիաների աննշան խանգարումներ: Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության  բաժնի պետ Հակոբ  Վարդանյանը մեզ  է  ներկայացում նաև Էռնեստի գրած բացատրությունը, թե ինչու է նման քայլի դիմել:

«Հարց ե՞նք տալիս, լավ տղա ջան ի ՞նչու  ես նման քայլի դիմել. ասում էոր ի սկզբանե չեմ հարմարվել ծառայությանը և պարբերաբար ունեցել  եմ հոգեբանական  խնդիրներծառայողական պարտականությունները ընդունել եմ սրտին մոտ  և այդ ամենից ելնելով դեպքի պահին ընկնելով հոգեկան մտածմունքերի մեջ  ու բացելով լուսամուտը ցած եմ նետվել երկրորդ հարկից: Հարցնում ենքցանկացել ե՞ս ինքնասպան լինել,  ասել է՝ ճիշտ ասած չեմ էլ մտածել ինչ եմ անում: Ծառայության ընթացքում խնդիրներ չեմ ունեցելսպաների ու զինծառայողների հետ եղել եմ  լավ հարաբերությունների մեջՎերջինս հայտնել է նաև, որ մինչ զորակոչվելը ունեցել է հոգեկան խնդիրներշուտ նյարդայնացել է, շուտ բռնկվել է, լարվել է և հուզվել: Հոգեբանի ու բժշկի չի դիմել՝ մտածելով տարիքի հետ կանցնի»:

Նշենք, որ այս պահին հավելյալ նյութեր են նախապատրաստվում գործի մանրամասները պարզելու համար։

Back to top button