Տնտեսական

Առաջիկայում ոռոգման նպատակով օգտագործվելու են ընդերքի մակերեսային ջրերը

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով 50 մլն դոլար է նախատեսվել  հանարապետության 99 համայնքի ոռոգման համակարգերի բարելավման նպատակով: Վերականգնվելու և հորատվելու են խորքային հորեր, ձեռք են բերելու շարժական պոմպակայաններ: 

Միայն Արմավիրի մարզի 39 համայնքում նախատեսվել է հորատել 50 և  վերականգնել 30 խորքային հոր: Կբավարարի ընդերքի մակերեսայի հոսող ջրերը ոռոգման նպատակով՝  դեռ վաղ է ասել:

Անձյուն ձմռանը դեռ վաղ է կանխատեսումներ անել ջրամբարները լցվելու առումով, քանի որ մինչև մայիս ամիսը հնարավոր են առատ տեղումներ: Այս կարծիքին են մասնագետները, թերևս ձմռան ավարտին մեկ ամիս է մնացել: Էներգետիկ ենթակառուցվածքների և ջրային պաշարների նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահի իրացման գծով խորհրդական Կարեն Դադոյանը մեջբերում է նախորդ ձմռան օրինակը, երբ ձյունառատ էր, բայց ջրամբարների տարողությունը դարձյալ կիսատ մնաց անձրևներ չլինելու պատճառով:

Գյուղացիներն էլ հույս ունեն, որ փետրվարից տեղումներ կլինեն ու ջրամբարներում ջրի պաշարներ կկուտակվեն: Այլապես կկանգնեն հողը մշակելու խնդրի առջև: Նախորդ տարում ոռոգման ջրի պատճառով շատ գյուղացիներ տուժեցին, գյուղատնտեսական վարկերը չկարողացան մարել:

«Հեկտարներով բերքը չորացավ օգոստոսին ու սեպտեմբերին ջուր չտվեցին: Ժողովուրդը բանկերին մնաց պարտք ու չմարեց տոկոսները»:

Անցած տարի Արգավանդ գյուղում մինչև հուլիս ամիսը ոռոգման ջուր են ունեցել, տարբեր մշակաբույսերի բերքը հուսադրող էր,բայց ջուր չլինելու պատճատով  դրանք չորացան կամ էլ փտեցին:

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով այս տարի նախատեսվում է 50 մլն դոլար ներդրնել հանրապետության 99 համայնքի ոռոգման համակարգերի բարելավման նպատակով, որից ամենաշատը՝ Արմավիրի մարզում:  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրեց, որ մարզի 39 համայնքում նախատեսվել է 50 խորքայի հորի հորատում, 30 հորի վերականգնում և 158 խորքային հորի արդյունավետ գործարկում:

Մի քանի տարի առաջ կառավարության ծրագրով ընդերքի ջրերի նվազման պատճառով փակվեցին ու կոնսերվացվեցին խորքային հորերը: Այս ծրագրով դարձյալ հույսը դրվելու է ընդերքի ջրային պաշարի վրա:

Համակարգում նախատեսվել է կիրառել նաև նոր մեթոդ շարժական պոմպակայանների միջոցով, որոնք առկա  ջրային պաշարներից ջուրը կմղեն ոռոգելի տարածքներ: Դրանք օգտագործվելու են գետերի և լճերի վրա: Արմավիրի մարզում կան այդքան ջրային պաշարներ, որպեսզի կւիրառվեն շարժական պոմպակայանները,   ռադիոլուրի դիտարկմանը Արսեն Հարությունյանը պատասխամնեց՝  ամեն ինչ հաշվարկվում է:

Անցած տարվա երաշտից տուժած գյուղացիները այս տարի դարձյալ մտորումների մեջ են՝ հող մշակեն, թե չէ, ինչ քանակությամբ  ու ինչ մշակաբույս դնեն: Ջրի խնդիրը շատերին է հուզում:

«Արգավանդում 2 խորքային հոր կա, որը մեր հողամասդից 3 կմ հեռու է», — ասաց Սիրեկան Հակոբյանն, ով բացի սեփականաշնորհված հողերից նաև վարձակալած հողեր է մշակում: Արգավանդ գյուղը նույնպես ներառված է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում, հարցը քննքրկվել է Արմավիրի մարզպետի և համայնքների ղեկավարների հետ:

Հիմա մարզի գյուղացիների  ամենամեծ սպասումները բնությունից է, որպեսզի տեղումների քանակը մեծ լինի և ջրային բնական պաշարները շատ լինեն:

Back to top button