Հասարակություն

Մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց մարտի 17-ը` շաբաթ օրը


ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
«Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: Սա հնարավորություն կտա քաղաքացիներին կազմակերպել մի քանի օրյա հանգիստ»,- ասաց Ստեփանյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button