Հասարակություն

«Կյանք փրկող վիրահատություն»՝ Էրեբունի ԲԿ-ում

Ուղեղային հիվանդությունները աշխարհում տարածվածության առումով երկրորդ են սրտանոթային հիվանդություններից հետո:
Սակայն այսօր բժշկությանը զարգացմանը զուգընթաց մեծացել են նաև այդ հիվանդություևների բուժման հնարավորություները: Արդեն մի քանի տարի է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կաթվածի բուժման նորագույն վիրաբուժական մեթոդներ են կիրառում:


Եթե նախկինում կաթվածի ստանալուց հետո էր բուժումը կատարվում ու այն ուղղված էր կաթվածի հետեւանքների վերացմանը, ապա այսօր վիրաբուժական նոր մեթոդները հնարավորություն են տալիս բուժելու կաթվածի առաջացման պատճառը՝ թույլ չտալով, որ հիվանդը հաշմանդամ դառնա:


Այդ վիրահատությունը բժիշկների շրջանում ստացել է «կյանք փրկող վիրահատություն» անունը: Էրեբունի ԲԿ ցերեբրավասկուլյար նեյրովիրաբուժական ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանն ասում է, որ այստեղ անչափ կարեւոր է ժամանակի գործոնը՝ որքան շուտ հիվանդին հիվանդանոց հասցնեն, այնքան շուտ բժիշկներին կհաջողվի կատարել անհրաժեշտ վիրահատական միջամտությունը:


Բժիշկը թվարկում է կաթվածի հիմնական ախտանիշները ՝ ձեռքի կամ ոտքի թուլություն (միակողմանի), բերանի անկյան կախվածություն, խոսքի խանգարում կամ հանկարծակի ուժեղ գլխացավ: Դավիթ Սահակյանը նշում է, որ կաթվածը ժամանակակից մեթոդներով բուժելու հնարավորություն ունեն Հայաստանի ոչ բոլոր կլինիկաները, եւ «Էրեբունի» ԲԿ-ն այն քիչ կլինիկաներից մեկն է, որը դրա համար տեխնիկապես հագեցած է եւ համապատասխան փորձ ունի:

Back to top button