ԿարևորՔաղաքական

Ադրբեջանին ձեռնտու չէր Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը և այսպես է արտահայտում իր դժգոհությունը. Շ. Քոչարյան


Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սահմանում իրավիճակի լարումը պայմանավորում է արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի դժգոհությամբ:

«Նորություն չէ, որ հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը, որպես կանոն, ակտիվացնում է իր այդ քայլերը: Այստեղ կարելի է մեկ ենթադրություն անել. արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի՝ ուղղված Կասպշիկի խմբի ընդլայնմանը, ինչն իրեն ձեռնտու չէ և իր դժգոհությունը նա այդպես է արտահայտում: Սակայն Ադրբեջանը մյուս կողմից պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածություններում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձին:

Back to top button