ՏՄՊՊՀ-ն քննում է Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալների բողոքը


Բագրատաշեն մաքսային տարածքում գործունեություն իրականացնող ԱՊՊԱ գործակալներ «Թոփ-Սփին» ընկերության բողոքը հասավ ՏՄՊՊՀ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի անմիջական մասնակցությամբ:
Բագրատաշեն մաքսային կետի տարածքի վարձակալության համար աճուրդ է հայտարարվել, որին մասնակցել է միայն մեկ ընկերություն:
ՏՄՊՊՀ-ն փորձում է հասկանալ արդյո՞ ք աճուրդում հաղթած ընկերությունը պետական աջակցություն ունի՞, թե՞ ոչ: Ի տարբերություն դիմող կողմի, պատասխանող կողմը գրեթե հարցերի չի պատասխանել, ելույթ չի ունեցել: Նիստն այսօր ավարտվել է, վարչական վարույթը՝ ոչ:
Այս տարվա հունվարի 1- ից Բագրատաշենի անցակետում ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը: Այն «Նաիրի Ինշուրանս» և «ԻնգոՍրմենիա » ապահովագրական ընկերությունների գործակալն է: ԱՊՊԱ գործակալները դժգոհ են, նրանք իրենց բողոքը տարեսկզբին արտահայտեցին նաև քսան րոպեով փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:
Խնդրով հետաքրքրվեց ու ՏՄՊՊՀ-ին դիմեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա դիմումի հիման վրա էլ հակամենաշնորհային մարմինը վարչական վարույթ սկսեց: ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանի փոխանցմամբ՝
Ընկերությունը, ըստ պատգամավորի, ապահովագրական գործունեություն է իրականցնում անմիջապես մաքսային անցակետի տարածքում: Մյուս ապահովագրական գործակալներն այդ հնարավորությունը չունեն՝ ըստ պատգամավորի:
ՏՄՊՊՀ-ն այժմ փորձում է հասկանալ՝ կա՞ պետական օժանդակություն, թե՞ ոչ: Պետգույքի կառավարման վարչությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի համապատասխան հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի համար սահմանված կարգով աճուրդ է հայտարարվել: Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Թոփ-Սփին»-ը:
Մեզ նաև փոխանցեցին, որ մրցույթի վերաբերյալ հայտարարությունները պահանջվող կարգով մրցույթից առնվազն 15 օր առաջ տեղակայվել են արդարադատության նախարարության azdarar.am և ՊԳԿ վարչության spm.am կայքերում: Այն անցկացվել է 2017թվականի դեկտեմբերի 22-ին: Նույն տեղեկատվությունը վարչությունը նաև ՏՄՊՊՀ-ին է փոխանցել:
Հակամենաշնորհային մարմինը փորձում է պարզել, թե աճուրդին ինչու չեն մասնակցել ԱՊՊԱ գործակալները: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հարց ուղղեց ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանին:
«Ռադիոլուր»-ը նույն տեղեկատվությունը ստանալու համար դիմեց Ավտոապահովագրողների բյուրոյին: Այստեղից մեզ փոխանցեցին, որ իրենք գործակալների հետ կապ չունեն: «Թոփ-Սփին» ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Մելքոնյանն այսօր գրեթե չխոսեց ոչ նիստի ընթացքում, ոչ էլ՝ ավարտից հետո: Որքան էլ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը փորձեց կարծիք կամ տեսակետ ստանալ՝ չհաջողվեց:


«Այս պահին բագրատաշենում գործունեությունը դադարեցված է»:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը խնդրի շուրջ մտահոգություն հայտնեց:
Նիստն այսօր ավարտվեց, վարչական վարույթը՝ ոչ: