Սպորտ

Մանուել Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Հունվարի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ արագ շախմատի Հայաստանի առաջնությունը (8 տուր), որին մասնակցեց 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմասյտեր:

Մրցաշարն անցկացվեց հետաքրքիր եւ լարված պայքարում, հագեցած դիտարժան  պարտիաներով: Առաջին հորիզոնականի ճակատագիրը որոշվեց վերջին տուրում: Հայաստանի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը (6.5 միավոր)՝ կես միավորով գերազանցելով Հայկ Մարտիրոսյանին եւ Տիգրան Հարությունյանին:

Լավագույն տասնյակում տեղ գտան նաեւ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը՝ 6-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը, Արտավազդ Հայրապետյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը եւ Ռաֆայել Վահանյանը՝ 5.5-ական:

Back to top button