Հասարակություն

Պառավաքարի մանկապարտեզը չունի ապահով սենյակ

Տավուշի մարզի սահմանամերձ  Պառավաքար գյուղի մանկապարտեզում չկա ապահով սենյակ, որտեղ վտանգի դեպքում կարողանան պատսպարվել երեխաները: Շենիք մի մասը վերանորոգվել է, իսկ մյուս մասը դարձել չճգտագործվող իրերի պահեստ: Իսկ այգեպարցի փոքրիկները հաղթահարել են մանկապարտեզ հաճախելու վախը:  Շենքը պաշտպանված է:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մանկապարտեզ է հաճախում 47 երեխա: Երեխաների զարգացման համար մանկապարտեզը փոքրիշատե ապահովված է գույքով, խաղալիքներով: Սակայն գյուղի ոչ բոլոր երեխաներն են հաճախում նախակրթական հաստատություն՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով: Մանկապարտեզի տնօրեն Արմինե Մուսինյանը ցույց տալով փակ դռները, որոնք զբաղեցնում են կառույցի  օգտագործվող մասի ճիշտ կեսն, ասաց, որ հովանավոր գտնվելու դեպքում ևս մեկ խումբ կավելացնեն:


Բարի կամեցող մարդիկ դեռ կգտնվեն, բայց  մինչ այդ,  հենց սահմանամերձ գյուղերի բնակիչներն են փորձում օգնել միմյանց: Չգծված սահմանի տարածքում ահ ու սարսափով հող մշակող գյուղացիներն իրենց վաստակից նաև հանգանակություն են անում Մովսես գյուղի Եղնիկասար հանդամասում գտնվող  մատուռի գանձանակում: Գեղեցիկ սովորույթ են ձևավորել, գանձանակը բացելիս նախօրոք որոշվում է, թե  ինչ նպատակով պետք է  ծախսվի: Պառավաքարի մանկապարտեզի տնօրենն ուրախությամբ նշեց, որ այս ամռանը հանգանակությունից  իրենց  էլ է  մաս հասել. ,,Տրամադրված 50 000 դրամով մենք  ծածկոցներ  ենք գնել, որի անհրաժեշտությունը շատ էր զգացվում,,:


Մանկապարտեզի բոլոր սենյակները լուսավոր են և պաշտպանության նպատակով չունեն ապահով սենյակ, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող են պատսպարվել երեխաները:

,,Մանկապարտեզը  որպես թիրախ է հանդիսանում, հենց սահմանին է,գտնվում է հակառակորդի դիտակետի, նշանակետի տակ  ու, Աստված չանի, եթե կրակեն՝ առաջին թիրախը մենք ենք: Նկուղ չունենք, ունենք, մի սենյակ, որն այնքան էլ ապահով չէ, բայց ստիպված այնտեղ ենք պահում երեխաներին, մինչև ծնողները գան, տանեն,,:


Ապահով սենյակ չունեն, բայց մանկապարտեզի բակում մի փոքր ապահովված է երեխաների  անվտանգությունը:  Նոր կառուցված բարձր հենապատը մանկապարտեզի սաներին պաշտպանում է թշնամու աչքից:

Հենապատը պաշտպանում է նաև Այգեպար գյուղի մանկապարտեզի երեխաներին, թե մանկապարտեզի շենքում, թե ճանապարհին: Շենքը վերանորոգվել ու շահագործվել է աշնանը: Այգեպարի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը նշեց, որ սենյակներից մեկը շարունակ գտնվել է կրակոցների տակ: 2014 թվականից այդ սենյակը չի օգտագործվել: Պաշտպանիչ պատ ու ապահով սենյակ ունենալուց հետո, որն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, երեխաներն արդեն անվտանգ հաճախում են մանկապարտեզ:


Այգեպարում 32 երեխա կա, որից 25-ը մանկապարտեզահասակ:

Սահմանամերձ գյուղերի երեխաներն էլ են մեր երկրի պաշտպանները, նրանք այդ դասերը սերտում են օրորոցից, իսկ պառավաքարցի փոքրիկները սպասում են, որ իրենք էլ մանկապարտեզում ապահով կզգան թե խաղալիս, թե քնելիս:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button