Հասարակություն
Թանկացումների հարցով լսումներ՝ ԱԺ-ում


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Առանձին ապրանքատեսակների թանկացմանը եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ օրեր առաջ խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր նաեւ խորհրդարանական լսումներ անցկացնել: