Հասարակություն

Ադրբեջանական հաքերներին այս տարի չի հետաքրքրել հայաստանյան կիբերտարածքը


Ադրբեջանցի և թուրք հաքերները շարունակում են  հետաքրքրվել հայաստանյան  կիբերտիրույթով: Նրանք հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում  հունվարին,  երբ 1990 թվականին  հայկական կոտորածների 7-րդ օրը` հունվարի 20-ին,  խորհրդային զորքերը մտան Բաքու:

Այդ օրը ադրբեջանցիներն անվանում են «սև հունվար»:  Հունվարին են ամենաշատը  կոտրվում  սոցիալական կայքեր, որտեղ  գլխավոր դիմանկարը «սև հունվար»-ի վերաբերյալ նկարներ են:  Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տեղեկություններով՝ այս տարի հաքերային խմբերն այդքան էլ ակտիվ չեն եղել կիբերտարածքում՝ չնայած որ հակառակն էր կանխատեսվում:

Հայաստանյան կիբերտարածքում  հունվարին միշտ նկատվել է ադրբեջանական ու թուրքական հաքերային խմբերի ակտիվացում: Նման իրավիճակը տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  կապում է հունվարի 20-ի հետ, որն ադրբեջանցիներն անվանում են «սև հունվար»՝ կապված 1990 թվականին հունվարի 20-ին  խորհրդային զորքերի Բաքու մտնելու հետ: Այս տարի տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  նույնիսկ ավելի վատ քայլերի ակնկալիքներ ուներ, սակայն կանխատեսվածը չիրականացավ: Հակառակորդ պետությունների ցանցահեններն  այս տարի պասիվ են եղել:  Սոցիալական ցանցեր կոտրվել են, սակայն դրանք  մեծ թիվ չեն կազմել:

«Ինչ որ պրոֆիլներ կոտրել են և վրան տեղադրում են հունվարի 20-ի հետ կապված տեղեկատվություն»:

Փորձագետ Գրետա Ավետիսյանը  կիբերտիրույթում հաքերային խմբերի պասիվությունը կապում է տեխնիկական խնդիրների հետ:  Հայաստանյան կիբերտարածքը տարիների ընթացքում ավելի ամրապնդվել է, և հնարավոր է ցանցահեններին չի հաջողվում կոտրել  կայքէջերը, ասում է:

«Պետք չէ կորցնել զգոնությունը: Սպասվում է մեկ այլ տարի ևս՝ Սումգայիթը: Եվ 30-ամյակն է Սումգայիթի:  Ինչպես մյուս տարիներին, այս տարի առավել կակտիվանան հաքերային հարձակումները»:

Ադրբեջանական հաքերների գործողությունները էթնո  քաղաքագետ Ռուբեն Էլամիրյանը բնութագրեց ճշմարտությունը  միջազգային հանրությունից կոծկելու փորձ։ Հիշեց նախորդ տարի  Հայաստանում օտարերկրյա դեսպանատների կայքէջերի վրա լայնածավալ հարձակումները:

« Ես ենթադրում եմ, որ մեր դեսպանությունները միգուցե տեղադրել էին «սև հունվարի» հետ կապված տեղեկություններ կամ պատրաստվում էին  և հաքերային հարձակումներով ադրբեջանական կողմը փակում էր տեղեկատվությունն ամբողջ աշխարհի համար: Փորձել փակել մեր ճշմարտության տարածումը»:

Սակայն այս տարվա պասիվությունը բաժանեց 3 խմբի: Առաջինը, որ  հայ օգտատերերն  այնքան էլ ակտիվ չեն եղել «սև հունվարի» մասին տեղեկություններ տարածելով, երկրորդը‘ բարձրացել է կիբերանվտանգության մակարդակը, ինչն էլ կարող է ադրբեջանական ցանցահեններին հեռու պահել հարձակումներից և ամենավերջինը‘ հունվարին 18-ին Էդվարդ Նալբանդյան Էլմար Մամեդյարով հանդիպման  ընթացքում  հնարավոր  սկզբունքային համաձայնության պայմանավորվածությունն էր  հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Կողմերը փորձում են տեղեկատվական դաշտում  զերծ մնալ պրովոկացիոն  գործերից:

Back to top button