Հասարակություն

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ

Դեկտեմբերի 11-ից  մինչ օրս Հայաստանում պատվաստվել է 176 աղջիկ: Նման տվյալ է այսօր հրապարակել առողջապահության նախարարությունը:

«Մինչ օրս որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հիշեցնում են, որ այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը:

Back to top button