ԿարևորՔաղաքական

Օբամայի օգնականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, գրում է Politico-ն:

«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ռոդսը, որն Օբամայի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:

Նրա խոսքով՝ վարչակազմը չափազանց շատ էր անհանգստանում Թուրքիային չվիրավորելու կապակցությամբ: «Ես ներողություն եմ խնդրում: Ես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին»,- հավելել է ՄԱԿ-ում Օբամայի օրոք դեսպան եղած Սամանթա Փաուերը:

Օբամայի օգնականներն իրենց ափսոսանքն են հայտնել օրերս՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին:

Back to top button