Հասարակություն

Թուրքիայում հայկական հնագույն հուշարձանները մնացել են նորակառույց ջրամբարների տակ

1970-90- ականներին Թուրքիայում հիմնովին ոչնչացվեց 464 հայկական պատմական հուշարձան, 252-ը դարձան ավերակ, 197-ն էլ՝ նորոգման կարիք ունեն։ Թվերը ՅՈՒՆԵՍԿՕ- ն է հրապարակել ու աշխարհի գիտնականների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։

 

Միացյալ Նահանգներում «Զորյան» ինստիտուտ տվյալներով 1983-ի դրությամբ թրքացվել էր Հայկական տեղանունների 90 տոկոսը, ինչին հաջորդեց հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը։ Ոչ թե հայ պատմաբանները, այլ ՅՈՒՆԵՍԿՕ- ի թվերն են պատմում։

1970-90 ականներին թուրքիայում հիմնովին ոչնչացվեց 464 հայկական պատմական հուշարձան, 252-ը դարձան ավերակ, 197-ն էլ՝ նորոգման կարիք ունեն։  ՉՈՒՆԵՍԿՕ- ն հրապարակեց, Թուրքիան քաղաքականությունը դիվանագիտորեն փոխեց։  Իրականացվեց GAP, որով 35 մլրդ դոլար արժողությամբ 22 ջրամբար  կառուցվեց. ջրազույզ արվեցին համամարդկային պատմության համար նշանավոր հուշարձաններն ու բնակավայրերը, որտեղ հայկական վկայություններ կային։

Ջրազույս արված հուշարձաններից Սասունում գտնվող Հալան Ջեմի բնակավայրը 1991-94-թթ. պեղել է ամերիկյան արշավախումբը։ 12 000 տարվա վկայություններն այժմ Բաթմանի ամբարտակն է պարտակում։ Աղձնիքում Կոմագենեյի  մայրաքաղաքներից  Սամոսատը, որտեղ 12000 տարի առաջ նաև Գյոբեկլի թեպե անունով հայտնի, պորտասարի տաճարի կառուցողներն ու քրմերն են բնակվել, այժմ Աթաթուրքի ջրամբարն է ծածկել։

Փոքր Հայքում Կարակայա ջրամբարը Դեգիմենթեփե պղնձեդարյա հնավայրն է ծածկում։ Ծոփքում Կեբանի ջրամբարն էլ մեր թվարկությունից 240 տարի առաջ Արշամ թագավորի կառուցած մայրաքաղաքը՝ Արշամաշատն է ծածկում իր վկայություններով։

«Մնեմոցիդը գենոցիդի առավել սարսափելի տեսակն է՝ ասում է պատմաբան Արթուր Նիկողոսյանը՝ նկատի ունենալով հարևան Թուրքիայում հնագույն հուշարձանների ու բնակավայրերի պլանավորված ջնջումը աշխարհի հիշողությունից։

Ամերիկացի գիտնական Քեյթ Ուոթերփոն «Մնեմոցիդ» եզրույթը հեղինակեց 90 ականների սկզբին, երբ Պարսից ծոցի պատերազմում ամերիկացի զինվորները Իրաքում միտումնավոր ոչնչացնում էին պատմական հուշարձանները։ Այնինչ հարևան Թուրքիան արդեն կատարելագործել էր մեխանիզմները։

Back to top button