Հասարակություն
Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքվեց


Վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ գումարը՝ 45 հազար ԱՄՆ դոլարը հավաքվել է: Գումարը հավաքվել է 9 օրվա ընթացքում՝ 505 անձանց փոխանցումների շնորհիվ:
Ալբերտ Դալլաքյանը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի: