Տրանսպորտը չի թանկանա


Թանկացնել տրանսպորտի սակագինը, թե ոչ: Հարցի պատասխանը միանշանակ չէ: Պատասխանատուները վստահեցնում են՝ այս պահին տրամնսպորտի թանկացման մասին խոսք լինել չի կարող:
Ուղեվարձի բարձրացումը միջմարզային 54 ընկերության համար դամոկլյան սրի պես կախված է ուղևորների գլխին:
Հետաքրքրությունն այս թեմայի շուրջ սկսվեց Երևան Հրազդան երթուղու սակագնի բարձրացումից՝ երբ նախորդ շաբաթվա սկզբին ուղեվարձը 400 դրամից դարձավ 500 դրամ: Մամուլում տրանսպորտի սակագնի բարձրացման մասին հրապարակումներին արձագանքեց անձամբ տարնսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը :
Նախարարի այս հայտարարության հետքերով պարզեցինք՝ այս ընկերությունը միակը չէ, որը ուղւորափոպադրումն իրականացնում է ավելի ցածր գնով,քան շահել է մրցույթում : Նման 54 ընկերությու ն կա, Ռադիոլուրի հետ զրույցում հայտնեց նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ՝ նշելով, որ գնի տարբերությունը 50-150 դրամ է կազմում:
Նա նաև նշեց, որ ավելի ցածր սակագնով ուղևորափոխդրում իրականացնող կազմակերպությունները ցանկացած պահի կարող են վերադառնալ մրցույթով շահած գնին մ այս դեպքում այն թանկացում չի դիտարկվի, ինչպես Երևան Հրազդանի դեպքում եղավ:
Ինչու է տարիներ շարունակ շահած սակագնից ցածր գնով ուղևորափոխադրում իրականացնում օրինակ Լիգա ընկերությունը: Հարցնում եմ ընկերության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին.
Փաստացի մի իրավիճակ է, երբ մոտ երկու տասնամյակ ուղևորները օգտվում են երթուղուց: Տեղյակ են արդյո՞ք վերջիններս, որ այս քան տարի սպասարկվում են ավելի ցածր գնով, և ցանկացած պահի հնարավոր է ուղեվարձի փոփոխություն լինի՝ 400 դրամից այն դառնալով 500 դրամ:
Երևան-Վեդի, Ուրցաձոր -Երևան, Գավառ -Երևան ու ոչ միայն, այս երթուղիներից օգտվողներն էլ տեղյհակ եչն,ո ր տարիներ շարունակ սխպասարկվել են՝ ելնելով ուղևորափոխադրողի բարեհոգությունից :
Ավտովարորդների լիգա կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննսիյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ «Այո ցանկացած պահի կարող են գինը բարձրացնել: Գերատեսչությունը շահում է իր տենդերները»:
Այս պահին միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն ուղեվարձի փոփոխության հայտով տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարություն չի դիմել: Սակայն, առաջարկներ ներկայացրել են՝ ազատել ակցիզային հարկից ավտոկայանների վճարներից: