Վերլուծական

Հայաստանը կարող է խաղաղություն պարտադրել հակառակորդին. Արման Մելիքյան


Կոտրել արհեստական պատնեշները, որոնք խոչընդոտում են Միացյալ Նահանգների ու Արցախի միջև ազատ այցելություններին ու հաղորդակցությանը՝ գործընկեր կոնգրեսականներին կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը։

Նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին օրինագիծ: «Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն ու չպետք է բացառվի Միացյալ Նահանգների ու այլ պետությունների հետ շփման շրջանակից»,- հայտարարել է Փալոունը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերին Արցախ կատարած այցի ընթացքում ինքը տեսել է Արցախի ահռելի առաջընթացը:

Մինչ ներկայացված օրինագիծը կքննարկվի Կոնգրեսում, այսօր հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Էդվարդ Նալբանդյան-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ երեկ կայացած հանդիպումից, թերևս, հասկանալի է, թե որ հարցերի շուրջ է քննարկում լինելու:

 

Back to top button