Հասարակություն

Որտեղի՞ց են գոյացել բաժանորդների պարտքերը «Երեւան ջրին»


«Վեոլիաջուրն» այսօր համաձայնել է «Ռադիոլուրի» այն դիտարկմանը, որ ընկերության սպառողաների՝ վարձավճարների մուծման հարցում քաոսային վիճակ է ստեղծված՝ նշելով, որ կփորձեն իրազեկման միջոցով լուծել խնդիրը։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ «Երևան ջրի», իսկ այժմ արդեն «Վեոլիա ջրի» բազմաթիվ բաժանորդներ, չեն հասկանում, թե որտեղից են գոյացել իրենց պարտքերը, որոնք վերագրվում են դեռևս 2016 թվականին:

Պարզվում է՝ ընկերությունները վերահաշվարկ են կատարել և բոլոր այն բաժանորդները, ովքեր պարտք են ունեցել դեռևս 2016 թվականից, պետք է այդ գումարը ևս զրոյացնեն:

 

Մինչ «Երևան ջուրը» հերթափոխը հանձնում է «Վեոլիա ջրին», բազմաթիվ քաղաքացիներ գաղափար անգամ չունեն, թե այդ անցումն իրենց վրա ինչ գումար կամ ինչ նյարդեր է արժենալու: Սպառողները գնում են ջրի վարձը մուծելու, հաճախ այդ վճարումը կատարում են նաև առցանց տարբերակով։ Արդյունքում՝ պարզվում է, որ դեռևս պարտք են ընկերությանը:

Ծառայության հերթափոխը հանձնելուց առաջ ընկերությունները վերահաշվարկ են կատարում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը:

«Վեոլիա ջուր» ընկերությունն իր աշխատանքին է անցել 2017 թվականի հունվարի 1- ից 1 խորհանարդ մետրի դիմաց 180 դրամ սակագնով, մինչդեռ մինչ այդ ջրի սպասարկումն իրականացնում էր «Երևան ջուրը» 170 դրամ սակագնով:

Արդյունքում՝ բոլոր այն բաժանորդները, ովքեր պարտք են ունեցել դեռևս 2016 թվականից, պետք է այդ գումարը ևս զրոյացնեն և այս դեպքում արդեն գործում է  նախկին 170 դրամ սակագինը:

Մուրադ Սարգսյանը  համաձայն է իրազեկման բացակայությունը որոշակի քաոսային իրավիճակ է առաջացրել: Ընկերությունը խոստանում շատ արագ իրազեկման աշխատանքներ իրականացնել և շտկել բոլոր թերությունները:

Back to top button