Հասարակություն

Սիսիանում զինվորների տեղափոխող մեքենան բախվել է «07»-ին. զինվորներ չեն տուժել

Սիսիան-Շաքի ավտոճանապարհին այսօր՝ հունվարի 18-ին, տեղի է ունեցել ավտովթար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ժամը 09։20-ի սահմանում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի եւ Урал մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքեանյում գտնվող Ա. Հ.-ն ու Մ. Հ.-ն մահացել են, նրանք հայր եւ որդի են: Իսկ մյուս ուղեւորը՝ է. Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Урал-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում, զինվորները չեն տուժել:

Նկարը՝ shamshyan.com-ի

Back to top button