

Հունվարի 15-ից «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր, հերթը վերջին հինգ մասնակիցներինն է՝
- Գաթա բենդ – Շողա
- Լուսինե Մարդանյան –If you don’t walk me home
- Մարիամ – Fade
- Մարիա Սիքրեթ – Escape
- Ռոբերտ Քոլոյան– Get away with us
Այսպիսով, «Դեպի եվրատեսիլ» նախագծի բոլոր մասնակիցների երգերն արդեն հասանելի են նախագծի յութուբյան էջում: Մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։
Նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: