Տեսախցիկների տեղադրել հանո՞ւն, թե՞ ընդդեմ իրավունքների


Ժպտա՞լ, թե՞ չժպտալ տեսախցիկներին կամ ընդհանրապես՝ ինչպե՞ս վերաբերվել դրանց: Կառավարությունն ասում է ՝ տեսանկարահանող սարքերի տեղադրումը կարող է օգնել իրավապահներին հանցագործությունները բացահայտելիս ու հասարակական կարգը պահպանելիս: Ընդդիմությունը երաշխիքներ է պահանջում, որ տեսախցիկներն այլ նպատակներով չեն օգտագործվի:
Խորհրդարանն այսօր քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Կառավարությունն այն համարել է անհետաձգելի:
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս` ոստիկանությունը կարող է օգտագործել տեսանկարահանող միջոցներ. հանրային վայրերում այդ մասին նախազգուշացում հրապարակելով, իսկ մասնավոր վայրում՝ սեփականատիրոջ հետ պայմանագրային համաձայնության գալով: Այս փոփոխությունը կառավարությունն առաջարկում է ամրագրել «Ոստիկանության մասին» օրենքում:


«Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում , որ այնպես է , ինչպես դուք ասացիք: Ինչ ասել է ամեն հարևանի տանը տեսախցիկ տեղադրել»:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը քննարկման ողջ ընթացքում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև ընդդիմադիր մյուս պատգամավորներին փորձում էր բացատրել, որ առաջարկվող փոփոխությունն այնքան վտանագավոր չէ, որքան թվում է: Ոստիկանությունն այսօր էլ օպերատիվ նկատառումներով տեսանկարահանումներ անելու հնարավորություն ունի, բայց մարդու մասնավոր կյանքի սահմանադրական անձեռնմխելիությունը չխախտելու սահմանը նուրբ է ու կառավարությունը փորձում է հստակեցնել հստակեցնել տեսանկարահանումն իրականացնելու կարգն ու պայմանները: Նպատակը հանցագործությունները կանխելուն կամ բացահայտել ուն նպաստելն է, ոստիկանության գործողություններն ավելի օրիանական դարձնելը: Ընդդիմությունը կասկածներ ունի:


Էդմոն Մարուքյան. «Ի՞նչ երաշխիք ունենք, որ սա չի օգտագործվի այլ նպատակներով, որ մարդու անձնական տիրույթ դրանով չեն մտնի, որ դրանով նրան շանտաժ չեն անի»:
Արտակ Զեյնալյան. «Սա մարդու իրավունքների կոպիտ միջամտություն է, կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին ընդդիմանալ այս գաղտագողի օրենքին»:
Կոչերն այս քննարկմանը շատ էին: Եթե Արտակ Զեյնալյանի կոչն էր ուղղված էր քաղհասարակությանը, ապա Արարատ Զուրաբյանը կոչ-առաջարկ ուներ հենց կառավարությանը:


Օրենքով ամրագրվում է, որ ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձեւով: Սա իհարկե չի վերաբերում գաղտնի միջոցառումներին, որոնց իրավունքը ևս իրավաահներն ունեն: Նշվում է, որ տեսանյութերը կամ լուսանկարները պահպանվում են 7 օր հետո, հետո որնչացվում, բացառությամբ որոշ դեպքերի: Օրենքում նշվում է նաև, որ տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելն, այդ թվում` հրապարակելն, արգելվում է:
Ի դեպ, կառավարությունն այս նախագիծը համարել էր անհետաձգելի: Խորհրդարանը այսօր քննարկեց այն ու միանգամից կազմակերպեց քվեարկությունը:
«Ինչու է իշխանության համար համատարած տեսախցիկների տեղադրումը դարձել անհետաձգելի: Շատ պարզ պատճառով. որովհետև ապրիլն է գալիս»:
ԱԺ փոխնախագահը խոստովանեց, որ իշխանության մտքի թռիիչքն այնքան բարձր չէ, որքան ընդդիմադիրներինն է: Օրենքի նպատակը քաղաքական հարցերի հետ կապ չունի՝ վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
«Օրենքի նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու կամ քաղաքական գործիչների խնդիրնե լուծելն է, այլ հանուն քաղաքացու պաշտպանության հանցագործությունները կանխելն ու հասարակական կարգւ պահպանելը»:
Օրենքին կողմ քվեարկեց միայն խորհրդարանական մեծամասնությունը: Ընդդիմադիր «Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը դեմ քվերակեցին. կողմ էր 57, դեմ՝ 31 պատգամավոր: