ԿարևորՔաղաքական

Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

հրապարակված 11.23
լրացված 16.46

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:

Այս նախագծի ընդունումն այն բացառիկ դեպքերից է, երբ Ազգային ժողովի 4 խմբակցությունները մի կողմ դնելով  իրենց քաղաքական անհամաձայնությունները այս նախագծին կողմ քվեարկեցին:

91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:

Մինչ քվեարկությունը կսկսվեր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը որոշակի դժգոհություն հայտնեց: Ֆարմանյանը նշեց, որ  նախագծի հեղինակներն իր առաջարկները հաշվի չեն առել:

Նախագծի հեղինակներից Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ տվյալ ճանաչումը վերաբերում է կոնկրետ Իրաքի տարածքում կոնկրետ եզդիների հանդեպ գործած ցեղասպանությանը։

Հատկանշական է, որ այս նախագծի ընդունումն այն բացառիկ դեպքերից է, երբ Ազգային Ժողովի 4 խմբակցությունները հանդես են գալիս որպես նախագծի հեղինակներ: Սա իսկապես պատմական իրադարձություն է, գոհունակությամբ նկատում է Երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը:

Այս նախագիծն իսկապես շատ կարևոր նշանակություն ունի՝ ասում է Սաիդ Ավդալյանը և հավելում. ԱԺ-ն միջազգային հանրությանը ցույց տվեց, որ եթե չդատապարտվի հայերի և եզդիների ցեղասպանությունը, աշխարհը նոր ցեղասպանությունների ականատես կլինի:

Back to top button