Տնտեսական

«Ծառուկյանը» չի միանա «Ելքին» թանկացումների դեմ փոցողային պայքարում

Հունվարի 19 ին Աժ-ի  «Ելք»  խմբակցությունը նախատեսում է  անցկացնել երթ՝ ընդդեմ թանկացումների: «Ելքի այս նախաձեռնությանը  խորհրդարանական  խմբակացություններից  ոչ մեկը  չի միանում։ Այսօր խորհրդարան եկած  ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի  միանում խորհրդարանական մեկ այլ ընդդիմության երթին, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը:

Արդեն ավելի ուշ  «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ելք»-ի երթ անցկացնելու որոշումն արիություն որակեց, բայց միևնույն ժամանակ նշեց, որ իրենք  չեն ցանկանում ստանձնել ժողովրդին փողոց դուրս բերելու քաղաքական  պատասխանատվությունը։ Ըստ նրա՝ նախ պետք  է սպառել քաղաքակիրթ պայքարի բոլոր ձևերը, հետո  նոր մտածել  փողոցային պայքարի մասին՝ օրինակ կարելի է մեկ օր էլ այս կերպ պայքարել:

Բագրատյանն  ասում է, որ այսօր ժողովուրդը պատրաստ  չէ պայքարի, իսկ ժողովրդին պետք պատրաստել: Պատրաստելու համար էլ   նախ պետք է  սկսել կառավարման մոդելը փոխել: «Ելք» խմբակցության  պատգամավոր Գևորգ Գյորգիսյանը, սակայն, նկատում է, որ այսօր պայքարի  ձևերից մնացել  է միայն փողոցային պայքարը, որը քիչ թե շատ արդյունք է  տալիս:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սակայն, նշում է, որ այս պայքարը  թանկացումների դեմ արդեն ուշացած է: Եթե իրոք գների հետ կապված խնդիրն անհանգստացնող էր, ապա դեկտեմբերին բյուջեի քննարկման ժամանակ դա պետք է դառնար համար առաջին քննարկման խնդիրը:

Նշենք, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում, փոխարենը կնվազի մինչեւ 150 հազար դրամ ստացողների եկամտահարկը, կբարձրանա 150 հազար դրամից ավելի աշխատավարձերի եկամտահարկը, իսկ հուլիսից 1974 թվականից ծնվածներից հետո կուտակային կենսաթոշակային վճարը կդառնա պարտադիր։

Back to top button