ԿարևորՏնտեսական

Հայաստանի կրկին վաճառում է պահուստները

Հայաստանի կառավարությունը կրկին վաճառում է պահուստները: Կառավարությունն ակնկալում է մոտ 1,5 մլրդ դրամ այս գործարքից։ Կենտրոնական բանկը նման վաճառք կազմակերպվել էր 2003 թ:  Տնտեսագետների մի մասը պնդում է, որ ոչ թե պետք է պահուստները վաճառել, այլ մտածել դրանց  ընդլայնման մասին:

 

 

Կառավարության այս  տարվա առաջին նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն առաջարկեց հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը:


Նախարարը վստահեցնում է՝ պետական գանձարանի կուտակված միջոցների արդյունավետ կառավարման համար մի շարք գործողություններ են արել:

Պատմամշակութային արժեքներն են նաև առանձնացրել, դրել հանրային ցուցադրության: Սրանք անձեռնմխելի են: Պետական գանձարանաում, սակայն, դեռ պաշարներ կան:

Եվ ահա, առաջիկա չորս տարիների ընթացքում կօտարվեն Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները:


«Ռադիոլուրի» հետ զրույցում ոսկյա իրերի արտադրության մասնագետ    Արթուր Սողոմոնյանը նշում է՝ իրը կարող է իր արդիականությունն ու արժեքը կորցնել, մետաղն ու քարը՝ ոչ:

ՀԱԱՄ նախագահ Վազգեն Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ Հայաստանում տարեկան 3,5-3.6 տոննա ոսկի է վաճառվում:

«Ժամական է, որ ոսկու պահսուտային ֆոնդը մեծացնենք, այլ ոչ թե օտարենք»։

Սաֆարյանը կարծում է, որ 2003 թ պահուստների վաճառքը արդյունավետ չէր, պարզաբանում է՝ վաճառքից հետո ոսկու գները բարձրացան: Իսկ պետական գանձարանը ֆունտ ստերլինգով լցնելը լավագույն ընտրությունը չէր: Ինչևէ՝ որոշումը կայացված է, ֆինանսների նախարարը խոստացել թափանցիկ ու հրապարակային աշխատել:

Ավելին, եթե ոսկյա զարդերի  աճուրդը չկայանա, գինը կարող է իջնել, բայց ոչ պակաս, քան տվյալ զարդի ոսկու պարունակության ոսկու միջազգային գինն է: Դրանից նվազ չի վաճառվելու: Սա միջոցները աննպատակ գնով չվաճառելու համար է:

Back to top button