ԿարևորՔաղաքական

Հակական կողմն արձագանքում է Լավրովի հայտարարությանը

«Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով ու միանգամից չես լուծի», այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հարկավոր է փուլային մոտեցում դրսևորել խնդրին, ինչը կարտացոլի հնարավոր համաձայնությունը այս պահին ու կորոշի հարցերի ուղղությամբ աշխատանք տանելու ճանապարհները, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկումներ՝ վերջնական կարգավորման հասնելու համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նշել է Լավրովը:


Սերգեյ Լավրով. ԼՂՀ կարգավորումը կողմերի ձեռքում է


«Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով ու միանգամից չես լուծի: Հարկավոր է փուլային մոտեցում դրսևորել խնդրին»:

Լավրովի այս ձևակերպման առնչությամբ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը հստակեցրեց, որ այսօր ստատուս քվոն ձեռնտու չէ հայկական կողմին և ոչ միայն:

Փուլային ասելով՝ Լավրովը նկատի չունի, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ինչը չես ասի Բաքվի մասին, այդ երկիրը պատրանքների մեջ է:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում միանգամայն համաձայն է Լավրովի այն ձևակերպման հետ, թե մի փաստաթղթով ղարաբաղյան խնդիրը չի կարող կարգավորվել: Սակայն ասվածը չպետք է բառացի հասկանալ, նախ պետք է փոխվի Ադրբեջանի աշխարհայացքը, փիլիսոփայությունը՝ ասաց՝ շեշտադրելով հայատյացությունից ձերբազատվելու անհրաժեշտությունը հատկապես:

 

Լավրովը նաև կողմերից ազդակներ ստանալու մասին էր ակնարկում իր խոսքում։ Մասնավորապես  նշում  է, որ  ԵԱՀԿ ՄԽ  կողմից  բոլոր առաջարկները կողմերի մոտ են: Համանախագահող երկրները մեծ ջանքեր են գործադրել կողմերի դիրորոշումներն իրար մոտեցնելու համար.

«Մենք ակնկալում ենք, որ դրական իմպուլսներ կհետևեն հայկական ու ադրբեջանական կողմերից: Ուրախ ենք նախորդ տարվա ընթացքում և նախագահների, և արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպումների համարԿարծում եմ, որ անհրաժեշտ է  լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրադրությունը շփման գծում հանդարտ պահելու համար, ինչը կօգներ քաղաքական կարգավորմանն անցնելուն»:

Դավիթ Բաբայանը այս առումով դրական ազդակների մի ամբողջ փունջ է ներկայացնում, որն արել է հայկական կողմը, մինչդեռ Բաքուն ընդառաջ քայլ չի անում:

Արձագանքելով Լավրովի՝ փուլային տարբերակով խնդրի կարգավորման մասին հայտարարությանը, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները:

Back to top button