ԿարևորՄիջազգային

Դանակահարություն Պերմի դպրոցներից մեկում․ կա 15 վիրավոր

Այսօր առավոտյան ռուսական Պերմ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած դանակահարության արդյունքում 15 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Պերմի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս պահին տուժածների թիվը հասել է 15-ի: Նրանցից 12-ը տեղափոխվել են հիվանդանոց, ուսուցչուհու և երկու աշակերտների վիճակը գնահատվում է ծանր:

Back to top button