ԿարևորՀասարակություն

Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել: Ինչպես տեղեկացնում  է  «Նովոստի Գրուզիի» լրատվական գործակալությունը, այս մասին  հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:

Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ  բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանը ներկայումս հիվանդանոցում է: Բժիշկների խոսքերով  նրա կյանքին վտանգված չի սպառնում: Հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:

Back to top button