ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Իտալիայի ջանքերին. Լուկաշեւիչ

Ռուսաստանը կաջակցի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ջանքերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ի պատասխան հինգշաբթի Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հայտարարության։

«Իրավահավասար համագործակցության փոխարեն մենք տեսնում ենք «կրկնակի չափորոշիչներ» և լսում հայտարարություններ առանձին ժողովուրդների և երկրների «բացառիկության» մասին։ Այդ ամենը չի օգնում լուծել, այլ հակառակը՝ ծնում է խնդիրներ ու հակամարտություններ, դարձնում մեզ բոլորին ավելի թույլ ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի, մարդկանց առևտրի և կազմակերպված հանցավորության ընդհանուր սպառնալիքների առջև»,-նշել է Լուկաշևիչը։

Նա հավելել է, որ Մոսկվան լիովին կիսում է նախագահության տրամադրվածությունը՝ ուղղված տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ջանքերի շարունակմանը։

Back to top button