Հասարակություն
Սուրբ Սարգիս զորավարի տոնը` հունվարի 27-ին


Այս տարի Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 12-ին, Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կնշվի ապրիլի 1-ին:
Ֆեյսբուքյան իր էջում եկեղեցական մի քանի տոների օրացույցի վերաբերյալ գրառում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը. «Արժե իմանալ, որ այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը հունվարի 27-ին է: Մեծ Պահքի սկիզբը` փետրվարի 12-ին, միջինքը` մարտի 7-ին: Ծաղկազարդը` մարտի 25-ին է, Սուրբ Հարության տոնը` ապրիլի 1-ին»:
Տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, կնշվի հուլիսի 8-ին, Վերափոխումն Սուրբ Աստվածածի (Խաղողօրհնեք)` օգոստոսի 12-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 16-ին: