Հասարակություն

Անհավասար մոտեցում՝ ԱՊՊԱ համակարգում


Խաբեությո՞ւն, թե՞ շահերի ոտնահարում. մեքնենաների բազմաթիվ սեփականատերեր այդպես էլ չեն հասկանում, թե որն է բունուս-մալուս համակարգի առավելությունը, եթե վթարի դեպքում ապահովագրավճարը ավելանում է 16%-ով, իսկ ԱՊՊԱ պատահարի բացակայության դեպքում նվազում ընդամենը 3 տոկոսով:

Այս ոչ հավասար մոտեցման մասին բազմաթիվ բողոքներ են ստացել նաև ապահովագրական ընկերությունները: Բողոքները շատ են լինում նաև փոխհատուցման հետ կապված:

Հաճախ ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցումը ոչ լիարժեք է լինում:

 

Ժամանակին ԱՊՊԱ- ի բոնուս-մալուս համակարգի ներդրումը ուղեկցվեց մեծ ոգևորությամբ: Սակայն տարիներ անց պարզվում է, որ դա ավելի շատ գովազդ էր: Եթե նախկինում ապահովագրության տարեկան վճարը որոշվում էր ոչ միայն տվյալ սեփականատիրոջ ապահովագրական պատմությունից, այլև վարորդի ստաժից, ապա բոնուս-մալուսների ներդրմամբ ստաժն այլևս որևէ դեր չի խաղում: Ապահովագրության գումարը որոշում է բացառապես ապահովագրական պատմությունը:  Իսկ դրանից կախված՝ ապահովագիրն ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում։ Ավելի պարզ՝ խոսենք թվերով:

Եթե օրինակ 1 տարվա ընթացքում ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ավտոպատահար չի եղել, ապա դուք ստանում եք բոնուս և ձեր ապահովագրավճարը նվազում է 3%-ով։ Բայց եթե ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել անգամ 1 պատահար, ապա ձեր ապահովագրավճարը ավելանում է 16%-ով: Իսկ եթե պատահարների թիվը հասնում է 3-ի՝ ապահովագրավճարն ավելանում է մինչև 150 տոկոսով: Այս անհամաչափ մոտեցումն իհարկե չէր կարող անտարբեր թողնել պարտադիր ապահովագրությունից օգտվող մեքենաների վարորդներին:

Նման բողոքներ շատ են ստացել նաև ապահովագրական գործակալները: «Ռադիոլուրի» հետ զրույցում ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակցուհին հայտնեց, որ եթե օրինակ մեքենան տարվա ընթացքում 3 անգամ վթարի է ենթարկվում, ոչ միայն ապահովագրավճարն է 150 տոկոսով աճում, այլև 12 տարի անընդմեջ սեփականատերը պետք է շարունակի վճարել նույն գումարը, եթե անգամ դրանից հետո նրա ապահովագրական պատմությունն անթերի է:

Բողոքները շատ են  լինում նաև փոխհատուցման հետ կապված: Հաճախ ապահովագրական ընկերությունը չի վճարում այն ամբողջ գումարը, որն անհրաժեշտ է վթարված մեքենան վերանորոգելու համար:

Խաբեությո՞ւն է սա, թե՞ շահերի ոտնահարում, հետաքրքրվեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանից:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու, ակտուար Հրաչյա Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, թե անարդարացի մոտեցում է ցուցաբերվում վարորդների նկատմամբ:

Այսպիսով, պետք է պարզապես  լինել առավել ուշադիր և զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար։

Back to top button