ԿարևորՀասարակություն

Կոալիցիցոն գործընկերներ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ թանկացումների մասին

Դեռ 2016 թվականի հունիսին գործարարների եւ միջին խավի դեմ դիվերսիա էր համարվում այն հարկային օրենսգիրքը, որը սկսեց կիրառվել այս տարվանից եւ տարատեսակ թանկացումների պատճառ դարձավ:

Ճիշտ է՝ ընդունվելուց հետո փաստաթուղթը 3 անգամ փոփոխվել եւ «բարեփոխվել» է, բայց արդյունքը մնացել է նույնը: Զգուշավորությամբ եւ վերապահումներով. այսպիսին էր հենց սկզբից «կոալիցիոն» դաշնակցության վերաբերմունքը փաստաթղթին՝ առաջարկներ ներկայացրեցին, սպասեցին, հետո որոշեցին կողմ քվեարկել: Այսօր արդեն քննադատում են, ասում են՝ պետությունը պետք է մասնակցի պետության կարգավցորման պրոցեսներին: Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն ուսումնասիրություններ եւ հետեւություններ է արել:

Արդյո՞ք ժամանակին չէին կարող խորհուրդներով օգնել եւ ուղղորդել իրենց պատգամավորներին՝ «Ռադիոլուր»-ը հարցն ուղղեց գրասենյակի պատասխանտու Սուրեն Պարսյանին:

Այս դեպքում ճշտենք՝ Հարկային օրենսգրքում աղմկարահույց վերջին փոփոխություններն արվեցին 2017-ի ավարտին: Այն ժամանակ դաշնակցություն խմբակցության պատգամավորները կրկին նախընտրեցին «կողմ» կոճակը: Ընդամենը մի քանի ամիս է անցել, եւ Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն ասում է՝ հետազոտության արդյունքները կներկայացնեն հանրությանը:

Ինչո՞ւ կոալիցիայի անդամ քաղաքական ուժը՝ խնդիրը իր գործընկերներին ներկայացնելու փոխարեն այն փորձում է հանրայնացնել՝ նախապատվությունը տալով պարզապես խոսքերին: Փորձեցինք պարզել հենց Սուրեն Պարսյանից.

Կոալիցիոն գործընկերոջ քննադատություններին ինչպես են վերաբերում հանրապետական գործընկերները՝ հարցը փորձեցինք ճշտել պատգամավոր Միհրան Հակոբյանից: Նա վստահեցնում է՝ կառավարությունում դաշնակցության ձայնը լսելի է՝ դա է ենթադրում կոալիցիոն հուշագիրը:

Կմիանա արդյո՞ք դաշնակցությունը հունվարի 19-ին նախատեսված բողոքի երթին՝ ընդդեմ թանկացումների: Քաղաքական հարցերից Սուրեն Պարսյանը խուսափում է՝ ինչպես կուսակցության ԳՄ-ը կորոշի՝ այնպես էլ կանեն: Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխծանատուն, ի դեպ՝ ասում է, որ երկար եւ հաջող ճանապարհ է անցել ակցիայի կազմակերպիչ «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանի հետ՝ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի ժամանակ:

Այս դեպքում անգամ իր համար անձնական որոշում չի կայացրել՝ որտեղ է լինելու հունվարի 19-ին:  Իսկ օրը ուշադրության կենտրոնում է արդեն նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Օգտատեր Ալիկ Խաչատրյանը տրամաբանական է համարել թանկացումները՝ հորդորում է չպայքարել ծախված եւ անշնորհակալ մարդկանց համար: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մի շարք այլ գրառումներին եւս ծանոթանանք: Օգտագեր Հարութ Մելիք-Աղաջանյանը գրում է.

«Թափ տալ բոլոր հարստացած պաշտոնյաններին՝ ինչ միջոցով էլ լինի: Երբ օրինակ մի մաքսայինի աշխատող գրպանելա բյուջե մտնելիք գումար ու նրա նման նրա պետերը՝ ատկատ են արելՄեկը լիներ հաշվեր բոլոր լափած գումարը: Քանի միլիարդներ կկազմի ու հիմա ինչքան կլիներ նվազագույն աշխատավարձն ու թոշակը ….»:

Շանոթանանք Գուրգեն Հարությունյանի գրառմանը.

«Իսկ բացի երթի դուրս գալուց, ուրիշ միջոցներ չկա՞ն, որ ձեռնարկեք: Դա հաստատ ձեր և մնացած պետական պաշտոնյաների գործնա՝ զբաղվել ժողովրդի բարեկեցիկ կյանքի հարցերով. լավ կլինի, որ ամեն մարդ զբաղվի իրա գործով: Թե էս ժողովուդին ինչո՞ւ էք գործից կտրում ու հավաքում կինո Մոսկվաի հրապարակում: Դեպուտատներով ու նախարարներով հավաքվեք ու էտ հարցը լուծեք, որ ժողովուրդը ավելի լավ ապրի, բոյկոտելով բանի չեք հասնի, էս քաղաքում իմաստությունն է պակաս»:

Իսկ օգտատեր Հայկ Մարտիրոսյանը գտել է, թե որտեղ է թանկացումների հիմքը:

«Պետք ա ռեաբիլիտացնել ժողովրդին՝ բացատրելով, թե ինչպես ա ստացվել, որ իրենք 5000 դրամով վաճառել են իրենց համաքաղաքացիներին: Թե չէ հիմա դա իրենք գիտակցաբար չեն ընդունում, դրանով ստեղծելով հոգեկան երկփեղկվածություն, որը բերում է այս վիճակին: Պետք ա ընդունեն, գիտակցեն ու փոխվեն, այլ տարբերակ ես չեմ տեսնում»: 

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ի դեպ արդեն երեկվանից տարաբնույթ հարցազրույցների միջով պարզաբանում է՝ աշխատավարձերի բարձրացում, այնումանայնիվ, սպսվում է՝ վկայակոչում է մասնավոր սեկտորը՝ խոստանալով միջին աշխատավարձրի բարձրացում, տնտեսության ակտիվացում եւ որպես հետեւանք՝ գնանկում:

Back to top button