Հասարակություն

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը՝ նաեւ Հնդկաստանում

«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա բիզնես ֆորումն արդեն զուտ հայկական ֆենոմեն չէ։ Այն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվամբ  նախատեսվում է իրականացվել ԱՄԷ-ում, Հնդկաստանում, Իսպանիայում, Սինգապուրում և մի շարք այլ երկրներում:

«Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի համաշխարհային նախագիծ դառնալու նպատակով առաջին հայկական «Գրանատուս վենչուրս» վենչուրային ընկերության հետ համատեղ հիմնադրվում է «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»- ը։ Այս համագործակցությունը կարևոր հիմք է ծրագրի հետագա զարգացման և տարածման համար։

 

Սևանից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ ու Հնդկաստան: Այս երթուղին իրար կապողները Sevan Startup summit 2017-ի մեղուներն են: Sevan Startup summit 2017-ն իր ձեւաչափով գերեց Startup-ի արտասահմանյան հյուրերին:

Կազմակերպիչները կես տարվա ընթացքում ստացան մի շարք առաջարկություններ աշխարհի տարբեր երկրներից: Ու հիմա Sevan Startup-ի ֆորմատով summit-ը ՏՏ ոլորտի նոր ստեղծարար գաղափարներ ունեցող մասնակիցներին կմիավորի նախ Արաբական Միացյալ Էմիրություններում, հետո՝ Հնդկաստանում:

Seaside Startup Summit-ի  զարգացման գծով տնօրեն Հովհաննես Երիցյանը թարմ տեղեկություններ է հաղորդում էմիրություններից։ Պատմում, թե զարգացման ինչ միտումներ կարող են լինել Հայաստանի համար: Ֆինանսական, առողջապահական ոլորտի Startup-ն ամենագրավիչներն են:

Հայկական թիմի անդամների մեծ մասն արդեն Միացյալ Էմիրություններում է, մնացածը՝ կմիանան ավելի ուշ:

«Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի համաշխարհային ծրագիր դառնալու նպատակով առաջին հայկական վենչուրային ընկերության՝ «Գրանատուս վենչուրս»- ի հետ համատեղ հիմնադրվել  է «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս» ընկերությունը։

«Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի համար Մերձավոր Արևելքը թիրախային կարևոր դեր ունի: Հայտերը հիմնականում այդ տարածաշրջանի երկրներից են: Վահագն Ռափյանը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրենն է։

Աշխատանքներին իրենց օգնությունը կարող են բերել բոլոր այն կամավորները, ովքեր կդիմեն ու իրենց գիտելիքներով կհամապատասխանեն պահանջվող պայմաններին՝ ասում է «Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի մեդիա թիմի ղեկավար Հասմիկ Զմոյանը:

Կամավորների հետ կապված ապագայի ծրագրեր էլ ունեն:

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ ավելի կոնկրետ Ռաս ալ Խայմահում միջոցառումը տեղի կունենա փետրվարի 8-12-ը, որտեղ ներկայացված կլինեն ամբողջ Մերձավոր Արևելքի  հեռանկարային ստարտափները:

Էմիրություններից կազմակերպիչները կուղևորվեն Հնդկաստան՝ Գոա, մարտի 6-11 մասնակցելու «Սիսայդ ստարտափ սամմիթ Գոա» միջոցառմանը: Իսկ Գոայում ներկայացված են լինելու հնդկական ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարները, ինչպես նաև մի շարք թիմեր Հեռավոր Արևելքի երկրներից:

 

Back to top button