Մշակույթ

Արմավիրի մարզի տարեգիրք հանրագիտարան

Գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր Ռաֆայել Սահակյանը  օրեր առաջ ընթերցողի սեղանին է դրել  իր հեղինակած  թվով 20-րդ գիրքը, որ Արմավիրի մարզի մասին պատմող տարեգիրք հանրագիտարան է:  Ռաֆայել Սահակյանը Արմավիրի Հայրենականչ մարզային թերթի գլխավոր խմբագիրն է:

Թերթում  տարիներ շարունակ ներկայացվել են  մարզի տարբեր համայնքներն իրենց գույներով, կոլորիտով մարդկային  պատմություներով, որոնք էլ դարձել են հանրագիտարանի ստեղծման հենքը: 

Արմավիրի մարզի մասին պատմող մի քանի գրքերի կողքին  տեղ է  գտել ավելի հաստափոր տարեգիրք հանրագիտարանը, որի հեղինակը բանաստեղծ, արձակագիր  Ռաֆայել Սահակյանն է: Նա մի շարք գեղարվեստական գրքերի և բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ է: Ընթերցողների դատին է հանձնել Ծաղկած կարոտ, Երկու ափ, Ծիրանավոր Աղոթարան բանաստեղծությունների ժողովածուները, Արևի արցունքներ, Արարաչական սեր, Սերը կակաչների հովտում և այլ գեղարվեատական գրքեր, որի առանցքում հայրենիքն է, սերը, կարոտը:


Ռաֆայել Սահակյանն ապրում և ստեղծագործում է Արմավիրում: Հայրենակիցները լավ են ճանաչում նրան,  ծանոթ են նրա գրչին ու հեղինակած գրքերին:

Մեծ տպավորություն է թողել ,,Էրգիրը տեսա հորս աչքերով,, հուշագրությունը, որը ընթերցողներին մտովի տեղափոխում է նախնիների երկիրը:


Գեղարվեստական լուծումներ են ստացել  արցախյան ազատամարտի հերոսների  մասին  վավերապատումները, որոնք ամբողջացել են  ,,Գիրք վշտի և հպարտության,, ,,Արծվապաշտ երկիր,, գրքերում:


Գեղարվեստական գրքերի կողքին  օրերս  հրատարակվեց  Արմավիրի մարզ տարեգիրք հանրագիտարանը: Ռաֆայել Սահակյանը  գրքի ստեղծման գործին նվիրվել է  տարիներ առաջ: Նա լինելով Արմավիրի մարզային ,,Հայրենականչ,, թերթի գլխավոր խմբագիրը, շարունակ անդրադարձել է մարզի բոլոր բնակավայրերի պատմությանն ու մարդկային պատմություններին, ամբողջը մեկտեղել մեկ գրքում:


1520 էջանոց տարեգրքում ներառված է 2800 հոդված, 2500-ից ավելի լուսանկար: Գրքի հրատարակման առթիվ իր կարծիքն հայտնեց նաև գրողների միության նախագահ Էդվարդ Միրլիտոնյանը:


Ռաֆայել Սահակյանը նաև գրողների միության Արմավիրի մասնաճյուղի նախագահն է:  Նա ունի մի շարք պարգևներ, իսկ տարեգիրք-հանրագիտարանի  համար արժանացել է նաև  գրողների միության հատուկ գրչին:

Back to top button