Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության
միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց
տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button