Տնտեսական

Թանկացումների իրական պատճառների հետքերով


 Հայաստանը նոր տարին թանկացումներով սկսեց: Հունվարի սկզբից բարձրացել է սեղմած գազի, դիզվառելիքի ու բենզինի գինը: Սա պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ:

Թանկացման բեռն իրենց մաշկի վրա ամենաառաջինն զգում են վարորդները։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը կտրուկ նվազել է 35000- ից իջնելով մինչև 13000 ՀՀ դրամ, սակայն այդ նվազեցումը որևէ ազդեցություն չի ունեցել դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա։ 

Սեղմած  գազ, բենզին, դիզվառելիք… և ոչ միայն: 2018 թվականը հատկապես վարորդների համար տհաճ անակնկալով սկսվեց: Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ- ում քննարկելիս լսել էին՝  թանկացումներ են սպասվում, սակայն դրանք խոստացվածից ավելին են

Զրուցակիցներս  իրավասուների  որդեգրած քաղաքականությանը ծանոթ են, գիտեն՝  նախ կթանկացնեն, ասենք, 30 տոկոս, հետո մի փոքր կնվազեցնեն ու դրա մասին կխոսեն.

«Ամեն անգամ թազա կառավարություն գալուց թանկացնում են, վարչապետը հինա՞: Յուրաքանչյուր ղեկավար էլ, որ գալիս ա, նախ թանկացնում են 40 դրամ, հետո էժանացնում են 10 դրամ  ու ժողովրդին ասում են՝  էժանացել ա»:

Հունվարի 1- ից շրջանառության  մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, եթե մի շարք ապրանքների ամսով դրանք փուլային են բարձրանալու՝ մինչև 2020թ, կոնկրետ դիզվառելիքի, բենզինի ու սեղմած գազի դեպքում փուլային դրույքաչափ նախատեսված չէ: «Ավտոգազ»  ընկերության գլխավոր հաշվապահ Վարդգես Ադամյանին հիշեցնում եմ՝ նախագիծը քննարկելիս իրավասուները խորհրդարանական ամբիոնից հայտարարեցին, որ խոսքը ընդամենը մի քանի դրամի մասին է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, անդրադառնալով  ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանն ու սպասվող թանկացումներին, հայտարարեց

Եվ ահա թանկացումներն արձանագրված են: Արձագանքելու  ժամանակն է:

Ինչպե՞ս է արձագանքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: ՏՄՊՊՀ վերլուծության և մրցակցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ դիզվառելիքի ու բենզինի  շուկայում գործունեություն իրականացնող երկու խոշոր ընկերություններից՝ «Ֆլեշից» ու CPS-ից ստացել են  ձեռքբերման փաստաթղթերը։

Այժմ դրանք ուսումնասիրում են, համադրում նոր Հարկային օրենսգրքի դրույթների հետ: Դրանք պարզ կլինեն առաջիկա  օրերին՝ փոխանցում է զրուցակիցս

Դիզվառելիքի մասով պատկերը այլ  է։ Ակցիզային հարկի դրույքաչափը նվազել է, փոխարենը նոր հարկատեսակով է հարկվում

Հնարավո՞ր է, որ առաջիկայում կրկին տրանսպորտի թանկացման հարց բարձրանա: Վարորդները դժվարանում են հարցին պատասխանել, միայն գիտեն, որ  վնասով են աշխատում:

Հաշվի առնելով մեր իրականությունը՝ կարող ենք արձանագրել, ամեն դեպքում, առաջիկայում տհաճ անակնկալների շարքը շարունակվելու է: Մինչդեռ՝ աշխատավարձերի ինդեքսավորման մասին որևէ խոսք չկա: Ավելին, կառավարությունում  արձանագրում են՝ գնաճը նախանշվածի սահմաններում է: Մինչդեռ՝ ամեն օր ապրանք գնելիս համոզվում ենք՝ ավելի շատ վճարում ենք, ավելի քիչ առևտուր ենք անում:

Back to top button