ԿարևորՀասարակություն

Ոնց տալիս ենք, էդպես էլ վերադարձրեք. մեկնարկեց ձմեռային զորակոչը

Մենք այժմ գտնվում ենք կենտրոնական զինվորական հավաքականում։ Այսօրվանից  մեկնարկում է ձմեռային  զորակոչը ու տևելու է մինչեւ հունվարի 30-ը: Հավաքականի դիմաց նորակոչիկների ծնողներն են:

Հավաքակայանի դարպասներից ներս նորակոչիկները հրաժեշտ են տալիս քաղաքացիական հագուստին ու զինվորական հագուստով ներկայանում ծնողներին։ Բայց մինչ այդ՝ հավաքականի ներսում զինվորների հետ զրուցում են Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը  և պաշտպանություն փոխնախարար Արտակ Զաքարյանը։


Առաջին  խորհուրդները  լսում են ոլորտի պատասխանատուներից, սակայն մինչեւ խորհուրդներ փոխանցելը Մովսես Հակոբյանն  անձամբ  է  կապում զինվորի ճտքակոշիկի կապերը,  հետո արդեն հարցեր ուղղում զինվորներին։ Բայց մինչ այդ՝ կես կտակ- կես լուրջ տոնով ասում է՝ լրագրողներից պետք է զգուշանալ, քանի որ նրանք վտանգավոր մարդիկ են:

Հետո արդեն նորակոչիկները Մովսես Հոկոբյանի հետ միասին դուրս են գալիս  հավաքակայանից: Ծնողները միանգամից շրջապատում են նրանց,  տարատեսակ հարցեր ուղղում  Գլխավոր շտաբի պետին:

Այս զորակոչը տարբերվում է նրանով, որ առաջին անգամ գործելու է «Ես եմ» ծրագիրը: Արդեն լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշեց, որ ծրագրի մասնակիցներն առանձին են ծառայելու։ Դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ նրանց թիվը 120 է:

«Ես եմ» ծրագրի մասնակիցների համար լինելու է առանձին ստորաբաժանում: Ինչպես պատրաստության ընթացքում, այնպես էլ ամբողջ ծառայության ընթացքում ծրագրում ընդգրկվածներն առանձին են ծառայելու, որովհետև իրենց ծառայության ձևը տարբերվում է մնացած զինծառայողների ծառայությունից»։


Ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողներին՝ լրագրողներին հավաստիացրեց  ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով զինվորի հանդերձանքի որակին վերաբերող հարցերին։

Նա համաձայնեց այն դիտարկումների հետ, որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ զինծառայողներն ունեցել են ոչ որակյալ կիսաճտքավոր կոշիկներ կամ ոչ որակյալ համազգեստ։

«Այո՛, ցավոք, եղել են նման դեպքեր։ Այժմ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է։ Պետք է ասեմ, որ էլի զարգացնելու և լավացնելու տեղ ունենք։ Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունում աշխատանքներ տարվում են»։

Փոխնախարարը նշեց նաև, որ  քայլեր են ձեռնարկվում, որպեսզի բացառվեն նաև զինծառայողներին ծնողների կողմից հանդերձանք ուղարկելու դեպքերը։

Back to top button