Հասարակություն

Մամիկոն Սիմոնյանը և Մերի Ներսիսյանը վերադառնում են Առավոտ լուսո

2018-ին Առաջին ալիքի առավոտներն, ինչպես միշտ, կսկսվեն «Առավոտ լուսո» ծրագրով։ Ուղիղ եթերում կաշխատեն Մարատ Օրդյանը, Հերմինե Ստեփանյանը և ծրագրի նոր հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանն ու Մերի Ներսիսյանը, ովքեր տարիներ անց կրկին կողջունեն հեռուստադիտողին «Առավոտ լուսո» -ի  տաղավարից:

Մամիկոն Սիմոնյանը 2000թ.-ից սկսած՝ 8 տարի շարունակ աշխատել է Առաջին ալիքում։ Եղել է «Ինտելեկտուալ ակումբ», «Շոու 1-02», «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստախաղերի, «Առաջին ծրագիր», «Այս երեկո» հաղորդումների հաղորդավար, «Հայլուր» լրատվականի մեկնաբան:

Մերի Ներսիսյանը 2013թ.-ից եղել է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարը: 2014թ.-ից հեռուստադիտողներին ներկայացրել է հեղինակային «Մայրիկների ակումբ» նախագիծը, որի ընթացքում անդրադարձել է մայրիկներին հուզող մի շարք հարցերի։

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջինի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-ին։

Back to top button