Միջազգային

Հայտնի են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը:

2017թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: «Լավագույն սցենար» անվանակարգում կրկին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը «Ամենամութ ժամը» ֆիլմի համար, իսկ լավագույն  դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նիկոլ Քիդմանը, իսկ  «Լավագույն հեռուստատեսային դերասան» անվանակարգում ՝ Էվան ՄքԳրեգորը («Ֆարգո»):

Back to top button