Հասարակություն

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վրաստանի ու Ռուսաստանի վարչապետերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ Սուրբ ծունդի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Կվիրիկաշվիլի, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծնունդի կապակցությամբ:Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի:Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ:Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր  ներդաշնակ փոխգործակցությունը  ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝  բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության:Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում, բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Կարդացեք նաև
Close
Back to top button