Հասարակություն

Որքան խոզ է զոհաբերվում հայերի ամանորյա «ԲՈՒԴիզմին»


Ի՞նչ ծանրության Ամանոր է սպասվում Հայաստանում և թե ինչքա՞ն ծանր է այն նստում երկրագնդի վրա:

Մոտավորապես 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կա 750.000 ընտանիք, եթե հաշվարկը կատարենք միջինը 4 հոգանոց ընտանիքի դեպքում:

Ամանորի սեղանից անպակաս է «ստալիչնի» աղցանը, որը մենք մայրաքաղաքային անվանել չենք կարող՝ այդպես ընդունված չէ: Չհաշված, որ աղցանի իսկական անունը Օլիվիե է:

Բայց «ստալիչնի» սալաթը Խորհրդային Միության ամանորյա սեղանի զարդերից էր: Ավանդույթները շարունակվում են ու եթե ամեն ընտանիք պատրաստի միջինը 2 կգ աղցան, Հայաստանի ողջ տարածքում մի քանի օրվա ընթացքում կգոյանա 1500 տոննա «ստալիչնի» աղցան:


Անցնենք հայերի ամանորի սեղանի զարդերից մյուսին՝ հայտնի խոզի բդին: Եթե հաշվենք, որ խոզի երկու բդերն ու թևերը բաժին են ընկնում չորս ընտանիքի ու մեկ խոզը բաժանվում է չորս ընտանիքի մեջ, ուրեմն կարող ենք ասել, որ հայերի ամանորյա ԲՈՒԴիզմին զոհաբերվում է 187 500 գլուխ խոզ:

Մի քանի օրվա ընթացքում խոզի գլխաքանակը կտրուկ նվազում է:

Բլինչիկների ու տոլմայի քանակը միջինացված թվերով նույնն է: Եթե յուրաքանչյուրն ուտի 10 բլինչիկ (իրականում այս թիվն ավելի մեծ է) մի քանի գիշերում կստեղծվի 30 մլն բլինչիկ ու 30 մլն տոմլա:

Վերջինին դարձնենք ուշադրություն: Ամանաորյա տոներին Հայաստանում պատրաստվում է 30 մլն. տոլմա, որը վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարեց ադրբեջանական ուտելիք:

«Ռադիոլուրը» սարսափով է մտածում, թե հայերին քանի մլն ձուկ պետք կգա Սուրբ Ծնունդը նշելու համար: Հիսուս Քրիստոսը բավարավեց ընդամենը 5-ով:

Back to top button