Ինչ տվեց անփոփոխ տոկոսադրույքը բանկերին ու բիզնեսին


2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը: Այս տարի այն ընդհանրապես չփոխվեց: Ինչ տվեց անփոփոխ տոկոսադրույքը բանկերին ու բիզնեսին:
2017-ի ֆինանսական տարին ու գլխավոր դրամատան աշխատանքը: Հանրապետության նախագահը գոհ է, ավելին, ԿԲ-ի աշխատանքը կարող է վարակիչ օրինակ լինել մյուսների համար: Գրեթե մեկ տարի ԿԲ վերանֆինանսավորման տոսոկադրուքյը ցածր թողեց:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է: Տնտեսական ամենապարզ բնորոշմամբ՝ եթե տոկոսադրույքը ցածր է, ապա ցածր պետք է լինեն նաեւ բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսները: Սա էլ շղթայական ռեակցիայով իր հերթին բերում է տնտեսության աշխուժացման:
2015թ մարտից սկսած ՀՀ ԿԲ-ն անընդհատ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.5 տոկոսից հասցնելով 6 տոկոսի: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դժվարանում է հիշել, թե երբ էր տոկոսադրույքն այսքան ցածր եղել:
Տնտեսագետ, Այլընտրանք հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարևորում է ոչ թե տոկոսադրուքյի նվազեցումը, այլ գործարար միջավայրի աշխուժությունը: Գլխավոր դրամատունը իր գործառությենրը իրականացնում է, սակայն, միայն դրամավարկային քաղաքականությամբ գնաճը հնարավոր չէ զսպել:
Այստեղ է, որ առևտրային բանկերի ու ոչ միայն քաղաքականությունն ըստ զրուցակցիս անցնող տարում ավելի շատ ֆինանսական շուկայի կայունության պահպանմանն էր ուղղված:
Հայաստանի ֆինանսական շուկայից 2018-ի ակնկալիքները մեծ են: