Հասարակություն

Մահացել է ռադիոլրագրող, արվեստագետ Վալենտին Թովմասյանը

Այսօր հանկարծամահ է եղել մեր գործընկերը՝ լրագրող, երաժիշտ, մանկավարժ, արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը։ Դեկտեմբերի 17- ին լրացավ նրա 80- ամյակը։

Վալենտին Թովմասյանը եղել է  Նաիրի կինոթատրոնի ջազ, Երեւանի փողային եւ Հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբերի շեփորահարը։

Իր կյանքին 30 տարիները կապել է Հանրային ռադիոյի հետ, աշխատել երաժշտական ծրագրերի խմբագրությունում, ավելի քան 4000 ռադիոհաղորդումների հեղինակ է։ Միաժամանակ դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

Վալենտին Թովմասյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 29- ին Նուբարաշենի 46 հասցեի Սգո սրահում, հուղարկավորությունը՝ վաղը, դեկտեմբերի 30- ին, ժամը 14- ին Նորագավթի գերեզմանոցում։

Կարդացեք նաև
Close
Back to top button