Հասարակություն

Ճանապարհային երթեւեկությանն առնչվող հարցերը` հունվարին գումարվելիք լիագումար նիստի օրակարգում

Դեկտեմբերի 21-ին խորհրդարանում՝ նիստերի դահլիճում հնչեց երկրի օրհներգը եւ ազդարարվեց աշխատանքների ավարտի մասին: Սակայն, դրանով պատգամավորների ամանորյա արձակուրդները չսկսվեցին: Մինչեւ վերջին պահը նրանք ստիպված են գալ խորհրդարան, որոշ մշտական հանձնաժողովներ անգամ դեռ նիստեր են գումարում:

Այդպես էր նաեւ այսօր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները լրագրողներից էին հարցում՝ գործեր չկա՞ն, որ բեկել են խորհրդարան: Այժմ իմանան, թե տարվա բառացիորեն վերջին պահերին ինչու էին հավաքվել պատգամավորները:

Թեեւ տարին ավարտվում է, բայց պատգամավորները չեն շտապում հրաժեշտ տալ խորհրդարանի շենքին, իրենց աշխատասենյակներին եւ անցնել նախատոնական պատրաստությունների: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր նիստ էին գումարել, քննարկման էին հրավիրել նաեւ ոստիկանությունից ներկայացուցիչների:

Ճանապարհային երթեւեկությանն առնչվող հարցերը հայտնվելու են հունվարին գումարվելիք լիագումար նիստի օրակարգում: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով ոստիկանությունը փորձում է ուշադրության կենտրոնում պահել արդեն նաեւ էլեկտրոմոբիլները, կվադրոցիկլերը, ձյունաճահճագնացները եւ  կվադրիցիկլերը:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ոստիկանությունը նախատեսում է ձյունագնացից բացի ընդհանուր օգտագործման ավտոմովիլային ճանապարհներով երթեւեկելու համար պատասխանատվություն սահմանել նաեւ կվադրոցիկլի եւ ձյունաճահճագնացի համար:

Արդյո՞ք ձյունաճահճագնացը կամ կվադրոցիկլը կարող ենք հանդիպել ասենք՝ երեւանյան փողոցներում՝ նման դեպքերի, ի դեպ, ձյունառատ տարիներին երբեմն ականատես լինում ենք: Այս եւ նշված տրանսպորտային միջոցների շահագորմանն առնչվող հարցերին պատասխանում է ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է էլեկտրոմոբիլներին, ապա դրաց թիվը Հայաստանում աստիճանաբար աճում է, ավելանում են նաեւ ներկրվող էլեկտրոմոբիլների մակնիշները:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կողմ են այս ոլորտի կարգավորումներին, ուստի դրական եզրակացություն տվեցին՝ հարցը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: Սակայն այն չի քննարկվի հունվարի 15-ին ԱԺ լիագումար նիստում, քանի որ ոստիկանությունը նոր հստակեցումների համար ժամանակ խնդրեց:

Back to top button