Վերլուծական

Ինչպիսի՞ն էր 2017-ը՝ Հայաստանի համար. փորձագետները՝ անցնող տարվա մասին


Անցնող տարին են ամփոփում քաղաքագետնը, ԱԺ նախկին պատգամավորն ու դիվանագետը և մատնանշում Հայաստանի ձեռքներումն անցնող տարում ու անելիքը գալիք տարվա ընթացքում: Սկսված գործընթացը դեռ պետք է շարունակել, ու անյպես շարունակել, որ Հայաստանը դրանից օգուտ ստանա:

Անցնող տարվա  միակ ձեռքբերումը թերևս ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում էր, մնացած առումներով  2017-ը ձախողումների տարի է համարում ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

Թեև համաձայնագիրն ստորագրված է, սակայն անելիքները դեռ առջևում են։ Պետք չէ խորը շունչ քաշել՝ մտածելով, թե գործընթացներն ավտոմատ կերպով կզարգանան՝ զգաստացնում է  նա:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով ևս՝ ամենակարևոր իրադարձությունը անցնող տարում ԵՄ-ի հետ գործարքն էր: Դա այնպիսի փաստաթուղթ է, որի իրագործումը պայմանավորված է  հայկական կողմի եռանդով.

«Եթե մենք չանենք քայլեր, դա կմնա ձայն բարբառո հանապատի: Մենք պետք է քրտնաջան աշխատենք: Եթե մենք չունենանք այն, ինչ պետք է ունենանք տանը, մեզ ոչ ոք այն չի տա»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս կարևորում է ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումը, ԵԱՏՄ անդամակցությունն էլ, ըստ նրա, շատ լավ հնարավորություն տվեց հասկանալու հայ հասարակությանը այդ կազմակերպությունից սպասվող բարդությունները.

«Այդ պայմանագիրը հնարավորություն է տալիս, որ վարենք «և…և»- ի քաղաքականություն»:

Հայաստանի համար թիվ մեկ հիմանխնդրի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում փոքր տեղաշարժ նա նկատում, լուծումն սակայն շուտ չի լինի Բաքվի ապակառուցողական քաղաքականության պատճառով, սակայն Ժնևից հետո ըստ քաղաքագետի լարվածության թուլացում կա: Եթե այսպես շարունակվի՝ կես տարուց կվերականգնվեն բանակցությունները՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը:

Թևան Պողոսյանն էլ նկատառում է անում, « Մենք ուրախանում ենք, որ այլ երկրներ տպագրում են Բաքվի մասին վատ հոդվածներ, բայց դա մեր գործը պետք է լիներ» , ասում է: Արցախյան խնդրում 2018-ը ընտրությունների տարի պետք է համարել, քանի որ Բաքվում ու Ռուսաստանում նախագահ պետք է ընտրեն, ՀՀ-ում էլ փոխեն  կառավարման համակարգը: Տարին արցախյան խնդրի համար գուցե լինի ակտիվ հանդիպումներով համեմված տարի, բայց

«Իրականության մեջ չեմ կարծում, թե կլինի առաջընթաց։ Հակառակը՝ կարող են լինել սրացումներ»:

Տարվա սկզբին ուրախանում էինք ՀՀ-Իրան հարաբերություններով, բայց արդյո՞ք հիմա նույնքան ուրախ ենք, սպասված արդյունքը գոհացնո՞ւմ է արդյոք՝ հարցնում է նախկին պատգամավորը:

ՀՀ-Վրաստան հարաբերությունների առումով էլ պետք է ուրախանանք երբ իրական արդյունք տեսնենք՝ ասում է:

Back to top button