Տնտեսական

Կդառնա՞ Հայաստանն օրգանիկ գյուղատնտեսության երկիր

Դասընթացներ՝ մատչելի տոկոսադրույքով վարկեր ձեռք բերող ֆերմերների համար: Փորձնական ծրագիրը ավարտված է:

Հաջողված  ու հեռանկարային  ծրագրերը մասնագետների հավանությանն են արժանացել ու այժմ վարկավորման փուլում են:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը խոստովանում է՝ հեշտ չէ գյուղացուն համոզել, որ հին մեթոդներից  անցնի նորերին:

Այժմ էլ փորձում են համոզել, որ օրգանական պարարտանյութը սելիտրայից ավելի  արդյունավետ ու անվտանգ է:

Գյուղացուց  ֆերմեր դարձնել. Հայաստանի այս կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Մինչ այդ, գյուղացիներն ու հատկապես անհատները խորհրդատվության կարիք ունեն, ինչպես օրինակ զրուցակիցս։ Ավանդական կաղամբ մշակելու փոխարեն ասում է, որ պատրաստ է այլ մշակաբույս ցանել:

Խորհրդատվություն տրվում է՝ հայտնում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։ Նկատում է՝ հեշտ չէ գյուղացուն խորհուրդներ տալը, գիտեն ու պատրաստ են դժվարություններին:

Հերթական դժվարություններից  մեկն էլ  ցածր տոկոսադրույքով վարկերի ստացման համար կազմակերպվող դասընթացներն էին:

Հերթական, այսպես ասենք, համոզելու փուլում է նաև  ավանդական սելիտրան օրգանական արտադրությամբ պարարտանյութով փոխարինելու գործը: Սկզբնական փուլում  որևէ մեկը  չէր հավատում, սակայն քայլ առ քայլ սկսեցին կիրառել։ Գյուղացում միայն փաստերով պետք է ապացուցել՝ ասում է:


Քիմիական պարարտանյութերը օրգանականով փոխարինելով փորձ է արվում մեր երկրում գյուղատնտեսությունը օրգանիկ դարձնել: Արդյո՞ք հանքարդյունաբերության նման տեմպերի  զարգացմամբ հնարավոր է  Հայաստանում օրգանիկ գյուղատնտեսությունը՝ հարցնում եմ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին: Հարցին պատասխանելու համար լուրջ հետազոտություն է պետք՝ ասում է:

Զրուցակիցս ընդգծում է՝ լեռնահանքային արդյունաբերությունն ու օրգանիկ գյուղատնտեսությունը կողք  կողքի չեն կարող զարգանալ:

Պիպոյանը կարևորում է գյուղացուն գյուղում պահելու քաղաքականությունը: Իսկ դա հնարավոր է, եթե գյուղացին կյանքին համարժեք ռիթմ ունի՝ ասում է ու բացատրում

«Գյուղական համայնքներում մարդֆիկ իրենց համար աշխատատեղեր են ստեղծում»:

Ամենավառ օրինակը Երևանն է, երբ մարդը  թողնում է գյուղն ու հողը և բանվորի, շինարարի աշխատանք փնտրում մայրաքաղաքում:  «Սա արդեն նրա մասին է խոսում, որ ագրարային քաղաքականությունը մեր երկրում վատ է իրականացվում»,- եզրափակում է  սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Back to top button