Հասարակություն

Կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա. Արմեն Բիլյան

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 27-ին, շարունակվեց «ՊՊԾ-ը գունդը գրաված» 10 անդամների գործով դատական նիստը։ Նիստը ընթացել  է   լարված մթնոլորտում։

Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան  Արա Ղարագյոզյանը իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Դատական նիստն ավարտվել է ամանորյա շնորհավորանքով:

Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն   այսօր հայտարարեց, որ իր պաշտպանյալն արդեն տասը օր է հացադուլի մեջ է։ Բիլյանը, հիշեցնենք, պահանջում է  իրեն  բուժզննության ենթարկել  բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում, սակայն փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի պահանջներն անհիմն մերժվել են։

«Եթե Ձեր լիազորության շրջանակներում է այդ հարցը, հարգելի դատարան, իմ պաշտպանյալի կյանքը վտանգի տակ է, տասը օր է նա հացադուլի մեջ է գտնվում։ Ես խնդրում եմ հնարավորինս արագ այդ հարցը լուծելԱրդեն տասը օր է Բիլյանը ոչինչ չի կերել, խուցը շատ ցուրտ է և ուղղակի անմարդկային պայմաններ են խցում, պահվում է հացադուլի համար չնախատեսված սենյակում՝ մենախցում, որտեղ խոնավ, շատ ցուրտ, կյանքի հետ անհամատեղելի պայմաններ են»։

Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում։  ՊՊԾ գունդը գրաված  Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան  Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու մասին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել ու նա հեռացվել էր դատարանի դահլիճից:

«Դատախազները իմ պաշտպանյալին անվանել են «կենդանի», ինչը դատարանի կողմից չի արձանագրվել։ Իսկ այսօրվա նիստին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղադրող Արամ Արամյանը անվանել է «վիժվածք»։

Դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ արձագանքել է Գագիկ Եղիազարյանի անպարկեշտ արտահայտությանը: Եղիազարյանը ասաց, որ  ինքը անպարկեշտ արտահայտություն չի արել, միայն նշել է, որ գիշեր-ցերեկ հայհոյելու է  Արայիկ Խանդոյանին  կենդանի անվանած մարդուն: Դատավորի որոշմամբ Արայիկ Խանդոյանը վերադարձվեց դատական նիստերի դահլիճ. իսկ այսօրվա դատական նիստը ավարտվեց  ամանորյա  շնորհավորանքներով:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա արդեն 2018թ. հունվարին:

Back to top button