Հասարակություն

Հրապարակվել են ամենաանապահով գաղտնաբառերը


Splash Data ընկերությունը հրապարակել է տարվա 100  անապահով գաղտնաբառերի ամենամյա վարկանիշը: Մասնագետները վերլուծել են
մոտ հինգ միլիոն գաղտնաբառ, որոնք կոտրվել են 2017 թվականին:

Չորրորդ անգամ անընդմեջ վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է 123456 գաղտնաբառը, երկրորդ տեղում հայտնվել է password- ը, («գաղտնաբառ»), իսկ երրորդ տեղում՝ 12345678 գաղտնաբառը: Սակայն  Հայաստանում գաղտնաբառերի ընտրությունը տարբերվում է:  Տեղեկատվական  փորձագետ Սամվել Մարտիրոսյանի  ուսումնասիրությունների արդյունքներն են ցույց տվել:

Հայաստանում հիմնականում ինչպիսի գաղտնաբառեր են  ընտրվում  և ադրբեջանցիներն ինչ խորամանկություններով են փորձում  կոտրել սոցցացերում հայ օգտատերերի գաղտնաբառերը՝ պարզել է Աիդա Ավետիսյանը։

 

 

Ադրբեջանցիները հրապարակել են հայաստանյան գաղտնաբառերի բազան, որը պարունակել է  մոտ 6-7 հազար ծածկագիր:

«Էդ գաղտնաբառերի բազաները, եթե ուսումնասիրեք, այնտեղ չեք գտնի  գրեթե այդ տիպի վատ գաղտնաբառեր»:

Վատ գաղտնաբառերն են  12345, 12345678 և հենց «password» բառը:  Այս գաղտնաբառերը  2017 թվականին ամենաշատ կոտրվածներն են:

Սա Splash Data ընկերության տվյալներն են: Հայաստանում չկան ուսումնասիրություններ, թե որ գաղտնաբառերն են ամենաշատը կոտրվել, սակայն  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը թվարկում է գաղտնաբառերի տարբերակներ, որոնք հաճախ կիրառվում են և որոնք էլ, իր գնահատմամբ, սխալ են:

«Սխալ է, որ մարդիկ հաճախ հեռախոսահամարն են օգտագործում որպես  գաղտնաբառ: Եվ որ նույն գաղտնաբառն օգտագործվում է մի քանի համակարգերում:  Սա է խնդիրը, այլ ոչ թե հեշտ գաղտնաբառեր օգտագործելը»:

Սրան ավելացրեց նաև այն, որ օգտատերերը  գաղտնաբառ են  ընտրում ծածկագիրը‘ լոգինը, ինչն էլ նախկինում  ընդունված տարբերակ էր։ Ըստ մեդիափորձագետի՝ այսօր լուրջ հարթակները‘ սոցցանցերը, էլեկտրոնային փոստերը, նման գաղտնաբառերով գրանցումներ թույլ չեն տալիս: Այժմյան համակարգերը նաև թույլ չեն տալիս մի քանի անգամ գաղտնաբառը փորձելով կոտրել էջերը։ Այն միանգամից արգելափակվում է:

Եթե արտասահմանյան ընկերության տվյալներով  հաքերները հիմնականում օգտագործում են փոփ մշակույթին վերաբերող բառեր ու տերմիններ և դրանով էլ կոտրում հաշիվները, ապա  մեր մեդիափորձագետը կարծում է, որ կիբերհանցագործները   վաղուց չեն փորձում գաղտնաբառերը ստուգելով կոտրել: Նրանք հիմնականում գաղտնաբառերի մուտքն ստանում են մի քանի ձևով‘ առաջինը կարող են  կոտրել ողջ համակարգը:

Օրինակ՝  հաքերները կոտրել էին  Yahoon և  մուտք գործել գաղտնաբառերի շտեմարան: Արդյունքում՝  նրանց  ձեռքում հայտնվել էր 1 մլրդ գաղտնաբառ:  Երկրորդ տարբերակը  yahoo-ի բազայի տվյալներն օգտագործում են ֆեյսբուքում, իսկ  հաջորդը՝   կիբերհանցագործության  նամակներ են, որոնք ուղարկվում են ֆեյսբուքով, իսկ օգտատերն էլ, չիմանալով դրա մասին,   բացում է այն և տեղադրում   իր ծածկագիրն ու ծածկանունը:

«Այս ձևը հիմնականում օգտագործում են  ադրբեջանցիները»:

Սոցցանցերի ակտիվ օգտատերերի՝ երիտասարդների շրջանում կատարած փոքրիկ հարցումներս էլ ցույց տվեցին, որ հիմնականում  ընտրում են  հեշտ հիշվող գաղտնաբառեր: Ոմանք կարևորում են  գաղտնաբառի ընտրությունը, ոմանք էլ առաջին մտքին եկածն են ընտրում ծածկագիր՝ չկարևորելով անվտանգությունը:

Հետևել գաղտնաբառերի ընտրությանն ու չհետաքրքրվել ֆեյսբուքյան կասկածելի նամակներով‘ ադրբեջանցի հաքերների հնարքների զոհը չդառնալու համար՝ սրան են մասնագետների հիմնական խորհուրդները:

Back to top button