Փափոխություններ չարձանագրած տարի. իրավապաշտպանները՝ 2017-ի մասին


Ի՞նչ է փոխվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2017 թ-ին, որոնք են եղել ամենալուրջ խախտումները և որո՞նք՝ դրական տեղաշարժերը:
Իրավունքի պաշտպաններն այսօր խոսել են այս հարցերի մասին: 2017-ն, ընդհանուր առմամբ, իրավիճակում էական փոփոխություններ չարձանագրած տարի են որակել:
Ավելի հեշտ է թույլ չտալ, որ իրավունքը խախտվի, քան խախտել այն ու հետո մեխանիզմներ մշակել պաշտպանելու, հատկապես այն դեպքում, երբ այդ մեխանիզմները լավ չեն աշխատում: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիտարոկումն է: Ամենախոցելի իրավունքների եռյակում նա նշում է արդար դատաքննության, անազատության մեջ պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը, իսկ հիմնականը համարում ընտրական իրավունքի խոցելիությունը:
«Այս անգամ ևս ազատ ընտրություններ չեն եղել, որովհետև դրանց հիմնական տարրերից մեկը՝ կամքի ազատ ձևավորումը խախտված էր: Եթե այդ կամքի դրսևորման, արձանագրման հետ մենք մեշ խնդիրներ չունենք կամ չեն կարողացել արձանագրել, ապա լուրջ խնդիր ունենք այդ կամքի ձևավորման հետ: Այդ կամքն ազատորեն չի ձևավորվել, ընտրակաշառքը համատարած է եղել»:
Մարդու իրավունքների պաշտպանին ամենաշատը դիմում են ոստիկանությանը ու քրեակատարողական հիմնարկներին վերաբերող հարցերով: Ոլորտները, որոնք այսպես ասենք թիրախային են վերջին տարիներին, այս տարի էլ չեն փոխվել: Փոխարենն ավելացել է ստացվող դիմումների քանակը: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը սա պաշտպանի ընդայնված հնարավորություններով է բացատրում, չի բացառում նաև, որ ավելացել է մարդկանց տեղեկացվածության աստիճանը:
Տարվա ընթացքում տարբեր օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք պետք է որ բարելավեն իրավիճակը: Ոլորտի համար կարևոր նոր օրենքներ են ընդունվել, օրինակ՝ ընտանեկան բռնութան կանխարգելման դեմ օրենքը: Լուսինե Սարգսյանն կարևորում է այս քայլերը, բայց նաև նշում, որ գխավոր մարտահրավերն այդ օրենքների պատշաճ կիրառումն ապահովելն է:
Ընդհանուր առմամբ՝ իրավապաշտպանները 2017-ը իրավուքների պաշտպանության ոլորտում էական փոփոխություններ չարձանագրած տարի են որակում: Ավետիք Իշխանյանն, օրինակ, տարին գորշ է բնութագրում, որտեղ դրական տեղաշարժեր կարելի է գտնել, բայց ոչ այն պատճառով, որ այդ ուղղությամբ հատուկ քայլեր են արվել:
«Հավաքների զանգվածային խախտումներ չեն եղել, որովհետև հավաքներ չեն եղել»:
Իշխանյանը աննախադեպ խախտում համարում է դատարանի շենքում ՊՊԾ գնդաի գործով ամբաստանյալների նկատամամբ բռնության կիառման դեպքը: